Աստծո սերը հաղթում է և վերափոխում

Աստծո սերը հաղթում է և վերափոխում

«Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ, և դեռ որ նա հեռու էր, հայրը տեսավ նրան, և գութը շարժվեց, և վազեց, նրա վզովն ընկավ և համբուրեց նրան»: ՂՈՒԿԱՍ 15.20

Ցանկացած մարդ կարող է լիովին վերափոխվել Աստծո սիրո կանոնավոր, հաստատուն չափաբաժինների միջոցով: Անկախ նրանից, թե ինչ են մարդիկ արել, կամ որքան լավ կամ վատ կարծիք ունենք նրանց մասին՝ Աստծո սերը կարող է ջերմացնել նույնիսկ ամենասառը սիրտը:

Կրոնը հաճախ տալիս է մարդկանց կանոններ, որոնց պետք է հետևել, և օրենքներ, որոնք պետք է պահել: Այն նրանց ստիպում է հավատալ, որ բարի գործերի միջոցով պետք է վաստակել Աստծո սերն ու բարեհաճությունը: Դա ճշմարիտ աստվածաշնչյան ուսմունքի ճիշտ հակառակն է:

Աստծո Խոսքն ասում է, որ «ողորմությունը պարծենում է դատաստանի դեմ» (Հակոբոս 2.13): Աստծո քաղցրությունն է, որ մարդկանց ապաշխարության է տանում (տե՛ս Հռոմ. 2.4), այլ ոչ թե օրենքներ և կանոններ պահելը: Հիսուսը եկավ, որ տա մեզ կրոնից ավելի լավ բան. Նա եկավ, որ տա մեզ սերտ, անձնական սիրո վրա հիմնված փոխհարաբերություն Հոր հետ, որը կարող ենք ունենալ միայն Իր միջոցով:

Աստծո անվերապահ սերը թույլ չի տալիս, որ մարդիկ մնան նույնը. այն սիրում է նրանց, մինչ նրանք փոխվում են: Հիսուսն ասաց, որ Ինքը չեկավ առողջների համար, այլ՝ հիվանդների (տե՛ս Մատթ. 9.12): Այսօր աշխարհում շատերը հիվանդ են, և նրանց ցավին չկա դարման՝ բացի Հիսուս Քրիստոսից և այն ամենից, ինչ Նա ներկայացնում է:


Անվերապահ սերը կհաղթի չարին և կվերափոխի կյանքերը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon