Աստծո սիրո էությունը

Աստծո սիրո էությունը

«Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սիրո համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. շնորհքով եք փրկված»: —Եփեսացիների 2.4-5

Երբեմն երբ կյանքը հուսահատեցնող է դառնում, լավագույն բանը, որ կարող ենք անել, ինքներս մեզ հիշեցնելն է Աստծո սիրո էության մասին:

Ամենագեղեցիկ բաներից մեկը, որ Աստվածաշունչն ասում է, սա է. երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մահացավ մեզ համար (տե՛ս Հռոմեացիների 5.8): Նա չսպասեց, որ մենք արժանանայինք Իր սիրուն: Նա մեզ սիրում է առանց պայմանների: Անկեղծ ասած՝ մեզանից շատերի համար դա դժվար է հասկանալ, որովհետև մենք ավելի շատ սովոր ենք կյանքում ամեն բան վաստակելու:

Մեր հանդեպ Իր մեծ, հրաշալի և ուժգին սիրո շնորհիվ Աստված ձրի տվեց Իր կյանքը մեզ համար: Դա հեղափոխական սեր է՝ իրական, հեղափոխական սեր, որը տալիս է ինքն իրեն, որովհետև չի կարող երբեք բավարարվել դրանից պակաս որևէ բանով:

Աստծո անվերապահ սերն է, որ քաշում է մեզ դեպի Իրեն, Նրա զարմանալի շնորհքն է, որ ջնջում է մեր մեղքը, և Նրա հզոր զոհն է, որ մեզ համար ճանապարհ է հարթում դեպի Իր ներկայություն: Նրա սերը երբեք չի վերջանա, չի հանձնվի ու չի թողնի մեզ: Երբ քեզ ճնշված կամ ընկճված ես զգում, հիշի՛ր այն մեծ սերը, որ Աստված տածում է քո հանդեպ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Քո սերն ապշեցնում է ինձ: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես չեմ զգում այն, ես գիտեմ, որ Քո սերը երբեք չի վերջանում: Դու տվեցիր Քո ամենը ինձ համար ու առանց որևէ կասկածի ես գիտեմ, որ Դու սիրում ես ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon