Աստծո սրտի մտածմունքները

Աստծո սրտի մտածմունքները

«Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան. Նրա սրտի մտածմունքները՝ ազգից մինչև ազգ» (ՍԱՂՄՈՍ 33.11):

Ես գիտեմ, որ դու ուզում ես լսել Աստծուց ամեն օր, և անկեղծորեն հավատում եմ, որ դա հնարավոր է, եթե ձևավորես լսելու սովորություն: Նրա խորհուրդը հասանելի է եղել բոլոր սերունդներին, բայց քչերն են ժամանակ հատկացրել լսելու Նրան: Սպասել Աստծուն՝ չի նշանակում ժամերով նստել ու փորձել լսել Նրանից: Այն նշանակում է ընդունել, որ առանց Նրա չենք կարող որևէ ճիշտ բան անել: Մենք չենք ապավինում մարմնի ուժին և չենք անում այն, ինչ ցանկանում ենք, այլ խնդրում ենք Նրանից Իր առաջնորդությունը:

Ես հավատում եմ, որ երբ Աստծուն խնդրում եմ առաջնորդել ինձ, Նա անում է դա: Օրվա ընթացքում ես ֆիզիկապես չեմ լսում Աստծո ձայնը, որն ինձ թելադրում է, թե ինչ անեմ, բայց սրտումս ունեմ զգացողություն, թե որ ուղղությամբ պետք է գնամ: Օրինակ, այս առավոտ ես արթնացա՝ արդեն ունենալով օրվա ծրագիրը: Ես մտադիր էի ամբողջ օրը մնալ տանը, թեև մեր որդին իր ընտանիքի հետ հրավիրել էր մեզ ճաշի: Երբ աղոթում էի, զգացի, որ որդուս հետ անցկացրած ժամանակն արժեքավոր կլիներ ինձ համար, և պետք է ընդունեի նրա հրավերը: Աստված փոխեց իմ սիրտը, և ես գիտեի, որ իմ օրն ավելի հրաշալի կլիներ, եթե հետևեի Նրա առաջնորդությանը, այլ ոչ թե իմ ծրագրին:

Վստահի՛ր Աստծուն, որ Նա այսօր կառաջնորդի քեզ, և մի՛ եղիր համառ քո ծրագրերի հարցում: Միգուցե Աստված քեզ համար անակնկալ ունի կամ մի հետաքրքիր բան է պատրաստել, որը չէիր ցանկանա բաց թողնել:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. եթե Աստված փոխում է քո սիրտը, հոժարակա՛մ եղիր փոխելու քո ծրագրերը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon