«Տերն է… ցածրացնողը և բարձրացնողը»: Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ 2.7
Կարևոր է հիշել, որ Տերը կարող է մեկին իջեցնել և մյուսին բարձրացնել: Դրա վառ օրինակը Եսթերն է: Աստված հանեց նրան անհայտությունից և դարձրեց երկրի թագուհի: Նա բարեհաճություն գտնել տվեց Եսթերին նրանց մոտ, ում նա հանդիպեց, այդ թվում՝ թագավորի, որովհետև Եսթերը բարեհաճություն էր գտել Աստծո մոտ:
Նա օգտվեց այդ բարեհաճությունից՝ իրեն և իր ժողովրդին՝ հրեաներին փրկելու համար, քանի որ չար Համանը պատրաստվում էր ոչնչացնել նրանց: Հավանաբար Եսթերը վախենում էր գնալ թագավորի մոտ և խնդրել վերջինիս միջամտությունը, որովհետև դա կարող էր արժենալ նրա կյանքը, բայցևայնպես, նա արեց դա, որովհետև իր կյանքը վստահեց Աստծուն:
Ինչպիսի իրավիճակի էլ բախվեք, նույնիսկ եթե ձեզ անհանգստացնեն, հալածեն կամ խտրականության ենթարկեն, կամ որևէ մեկը փորձի խլել ձեզնից այն, ինչն օրինականորեն պատկանում է ձեզ, լինի աշխատանք, տուն, հեղինակություն կամ որևէ այլ բան, հավատացե՛ք Աստծուն գերբնական բարեհաճության համար: Անկախ նրանից, թե որքան անհուսալի են թվում իրավիճակները, Աստված կարող է բարձրացնել, և Նա կարող է ցածրացնել: Եթե ձեր կյանքը Նրա ձեռքերում է, հավատացե՛ք, որ Տիրոջ լույսը փայլում է ձեզ վրա՝ ձեզ բարեհաճություն գտնել տալու համար: