Աստծո տաճարը պահի՛ր լավ վիճակում

«Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ Նրան Աստծուց ունեք, և ձերինը չեք»: —Ա Կորնթացիների 6.19

Մինչև վաթսունվեց տարեկան դառնալը ես երբեք հետևողականորեն չեմ մարզվել կամ լրջորեն չեմ վերաբերվել դրան: Ես քայլել եմ և մի քանի բան արել պատշաճ տեսք ունենալու համար, սակայն մարզումներին չեմ նվիրվել: Տարիների ընթացքում բազմաթիվ արդարացումներ ու պատճառաբանություններ եմ բերել այն կապակցությամբ, թե ինչու ես չեմ կարող մարզվել: Բայց Տերը խոսեց իմ սրտի հետ՝ հորդորելով սկսել մարզման լուրջ ծրագիր, որպեսզի կարողանայի ուժեղ լինել իմ կյանքի ճանապարհորդության վերջին՝ երրորդ փուլում:

Ես արդեն ունեի սնվելու լավ սովորություններ, ու երբ հնազանդվեցի Տիրոջը և սկսեցի շաբաթական մի քանի անգամ հաճախել մարզասրահ, ոտք դրի կյանքի նոր ժամանակաշրջանի մեջ: Ես ավելի լավ տեսք ունեցա, ավելի լավ ինքնազգացողություն ձեռք բերեցի և, ամենակարևորը, պատվեցի Աստծուն՝ լավ հոգ տանելով այն մարմնի համար, որ Նա տվել էր ինձ:

Եթե դու այս բնագավառում կատարելագործման տեղ ունես, աղոթի՛ր և հարցրո՛ւ Աստծուն, թե ինչ պիտի անես ավելի առողջ ապրելակերպ ունենալու համար: Խոսքն ասում է, որ մեր մարմիններն Աստծո տաճար են: Ու ես ուզում եմ վստահ լինել, որ Աստծուն դուր է գալիս Իր տաճարը: Այսօր ընտրություն կատարի՛ր քո տաճարը պահել գերազանց վիճակում Աստծո համար:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ուզում եմ առավել նվիրված լինել ֆիզիկապես առողջ ապրելակերպին: Օգնի՛ր ինձ կատարելու լավ ընտրություններ, որոնք շարունակաբար կբարելավեն իմ առողջությունը: Իմ մարմինը Քո տաճարն է, ու ես ուզում եմ այն պահել գերազանց վիճակում Քեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon