Աստված գիտի, թե ինչի կարիք ունես

Աստված գիտի, թե ինչի կարիք ունես

«Ե՛տ դարձեք ամրոցը, ո՛վ հույսի գերիներ, այսօր էլ եմ ծանուցանում, թե կրկնապատիկ եմ վճարելու քեզ» (ԶԱՔԱՐԻԱ 9.12):

Մի անգամ ես խորը վիրավորվեցի մի միջադեպից, որ տեղի ունեցավ Դեյվի և ինձ հետ: Մեզ հետ անարդար էին վարվել, և ես շատ ընկճված էի: Ես ինքնաթիռի մեջ էի ու որոշեցի Աստվածաշունչ կարդալ: Երբ կարդացի Զաքարիայի 9.12 խոսքը, բառերը կարծես դուրս ցատկեցին գրքի էջերից:

Այդ խոսքը բարձրացրեց իմ հավատքը մի նոր մակարդակի: Առանց որևէ կասկածի՝ գիտեի, որ Աստված խոսում էր ինձ հետ իրավիճակիս վերաբերյալ: Ես գիտեի, որ եթե հույսս չկորցնեի, եթե ունենայի ճիշտ վերաբերմունք, ապա կտեսնեի այն օրը, երբ Աստված կրկնապատիկ կհատուցեր այն, ինչ կորցրել էինք այդ իրավիճակում:

Ուղիղ մեկ տարի անց Աստված մի գերազանց բան արեց և ապացուցեց հավատարմությունն Իր խոստմունքին՝ կրկնապատիկ վերականգնելով այն, ինչ անարդար կերպով վերցրել էին մեզնից, և վերականգնեց դա նույն մարդկանց միջոցով, որոնք սխալ էին վարվել մեզ հետ:

Սուրբ Հոգին հստակ գիտի, թե ինչի կարիք ունես: Այդ օրը ես բացեցի իմ Աստվածաշունչը՝ ակնկալելով, որ Նա կխոսի ինձ հետ և կօգնի ինձ իմ իրավիճակում, բայց Նա գերազանցեց իմ հույսերը՝ ոչ միայն մխիթարելով ինձ, այլև խոստանալով վերականգնել իմ կորուստը: Սուրբգրային այս խոսքը և մյուս բոլոր խոսքերը խոստումներ են՝ ուղղված նաև քեզ, և Աստված խոսում է քեզ հետ հենց այդ խոսքերով:

Ամեն անգամ, երբ մխիթարության կամ ուղղորդման կարիք ունես, քաջալերում եմ՝ դիմել Աստծո Խոսքին: Այն իսկապես պարունակում է բոլոր պատասխանները, որոնց կարիքն ունենք կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված կտա քեզ կրկնակին՝ քո նեղության դիմաց (Նա կտա քեզ կրկնակի օրհնություն՝ քո նեղության դիմաց):

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon