
«Եվ չձանձրանանք բարին գործելուց, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք»: ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 6.9
Շատերը մտածում են, որ իրենք համբերատար են, քանի որ ստիպված են եղել սպասել ինչ-որ բանի: Բայց համբերությունն ավելին է, քան սպասելը: Համբերությունը՝ սպասելու ընթացքում լավ, դրական, ուրախ վերաբերմունք ունենալն է: Այն Հոգու պտուղ է, որ դրսևորվում է հավատացյալի մեջ, որը հանձնված է Աստծուն՝ անկախ հանգամանքներից: Համբերատար մարդը մշտապես մնում է հանգիստ և իր վարքով մատնացույց է անում մեր երկնային Հոր մատակարարումը:
Հաճախ մենք ցանկանում ենք, որ Աստծո ծրագիրը հենց հիմա իրականանա մեր կյանքում: Բայց Աստծո կատարյալ գործը ժամանակ և համբերություն է պահանջում: Աստված չի գործում մեր ժամանակացույցով: Թեև մենք շտապում ենք, Աստված երբեք չի շտապում: Նա ժամանակ է հատկացնում, որպեսզի ճիշտ բաներ անի. Նա աշխատում է Իր գլուխգործոցի վրա մեծ ուշադրությամբ, խնամքով և ճշգրտությամբ:
Մենք Աստծո գլուխգործոցն ենք (տե՛ս Եփես. 2.10, NLT): Նա է Նախագծողը, և Նա գեղեցիկ բան է ստեղծում ձեր կյանքից: Աստծո ժամանակի հաշվարկը կարծես Նրա փոքրիկ գաղտնիքը լինի: Աստվածաշունչը խոստանում է, որ Նա երբեք չի ուշանա, բայց ես նաև բացահայտել եմ, որ Նա սովորաբար շուտ չի գալիս: Ինչ էլ անեք, չեք կարող շտապեցնել Աստծուն: Այնպես որ՝ քաջալերում եմ ձեզ վայելել սպասելու ընթացքը: