Աստված ընտրում է քիչ հավանականը

Աստված ընտրում է քիչ հավանականը

«Այս աշխարհի hիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի իմաստուններին, և այս աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի զորավորներին»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 1.27

Երբ հիասթափված եք զգում, հիշե՛ք, որ Աստված ընտրեց ձեզ հենց Իր նպատակի համար, որքան էլ քիչ հավանական թեկնածու ձեզ կարծեք: Այդպես անելով՝ Նա բացեց ձեր առջև մի լայն դուռ, որպեսզի ցույց տա Իր անսահման շնորհքը, ողորմությունը և զորությունը՝ ձեր կյանքը փոխելու համար:

Երբ Աստված գործածում է մեզնից որևէ մեկին, չնայած, որ բոլորս կարող ենք անհամապատասխան և անարժան զգալ, մենք գիտակցում ենք, որ մեր աղբյուրը մեր մեջ չէ, այլ՝ միայն Նրա. «Որովհետև Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, և Աստծո տկարն ավելի զորավոր է, քան թե մարդիկ» (Ա Կորնթացիների 1.25):

Մեզնից յուրաքանչյուրն ունի ճակատագիր, և բացարձակապես չկա որևէ արդարացում այն չիրականացնելու համար: Մենք չենք կարող օգտագործել մեր տկարությունը՝ որպես պատճառաբանություն, որովհետև Աստված ասում է, որ Իր զորությունը կատարյալ է դառնում տկարության մեջ (տե՛ս Բ Կորնթ. 12.9): Մենք չենք կարող օգտագործել անցյալը՝ որպես պատճառաբանություն, որովհետև Աստված Պողոս առաքյալի միջոցով ասում է, որ եթե որևէ մեկը Քրիստոսում է, նոր արարած է. հներն անցան, և ամեն բան նոր եղավ (տե՛ս Բ Կորնթ. 5.17):

Որոշ ժամանակ անցկացրեք ինքներդ ձեզ հետ և պարզե՛ք, թե ինչ կարծիք ունեք ձեր մասին: Ինչպիսի՞ն է ձեր պատկերացումը ձեր մասին: Տեսնո՞ւմ եք ձեզ Աստծո պատկերով վերստեղծված և հարություն առած նոր կյանքի համար:


Մեզնից յուրաքանչյուրը կարող է հաջողությամբ լինել այն ամենը, ինչ Աստված նախատեսել է իր համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon