Աստված լսում է, երբ աղոթում ես

Աստված լսում է, երբ աղոթում ես

«Հեռացե՛ք ինձնից, ո՛վ բոլոր անօրենություն գործողներ, որովհետև Տերն իմ լացի ձայնը լսել է։ Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը» (ՍԱՂՄՈՍ 6.8,9):

Երբ աղոթում ենք, Աստված լսում և պատասխանում է մեզ: Կարևոր է, որ վստահ լինենք դրանում այնպես, ինչպես Դավիթն էր վստահ, երբ գրեց վերոհիշյալ խոսքերը: Դու կարող ես ապրել վստահությամբ, քանի դեռ գիտես, որ Աստված քո կողմից է և կօգնի քեզ հաղթելու կյանքի պատերազմները: Դու մենակ չես, Աստված քեզ հետ է:

Սաղմոսներն ընթերցելը հրաշալի միջոց է Աստծուց լսելու համար: Նա խոսում է մեզ հետ Իր Խոսքի միջոցով, և Սաղմոսները հատկապես քաջալերող են դժվարությունների ժամանակ: Երբ կարդում ես, ի սրտե ընդունի՛ր դրանք: Մի՛ խորհիր դրանց շուրջ այնպես, կարծես մեկ ուրիշի համար են գրված, այլ հիշի՛ր, որ դրանք Աստծո անձնական նամակն են քեզ: Նա ուզում է՝ իմանաս, որ լավ ծրագրեր ունի քեզ համար, և ով էլ քեզ դեմ դուրս գա, Աստված քո կողմից է: Աստված ազատեց Դավթին իր թշնամիներից և նույնը կանի քեզ համար, եթե շարունակես վստահել Նրան:

Մնա՛ խաղաղության մեջ և շարունակի՛ր գոհանալ Աստծուց, որ գործում է քո կյանքում: Հավաստիացնում եմ՝ Աստված չի մոռացել քեզ: Նա չի ուշացնի քո աղոթքի պատասխանը: Գուցե շուտ չպատասխանի, բայց չի ուշանա: Պահի՛ր տեսիլքդ քո առջև և մի՛ հանձնվիր:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված քեզ օգնություն կուղարկի. Նա կաջակցի, կթարմացնի և կզորացնի քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon