Աստված կամաց առաջնորդում է մեզ

Աստված կամաց առաջնորդում է մեզ

«Հովվի նման հովվելու է Նա Իր հոտին, Իր բազուկի վրա է ժողովելու գառնուկներին և Իր գրկում կրելու է նրանց և կամաց քշելու է ծիծ տվող ոչխարներին» (ԵՍԱՅԻ 40.11):

Երբ Աստված խոսում է մեզ հետ և առաջնորդում, Նա չի գոռում մեզ վրա կամ չի հրում այն կողմ, որ կողմ ցանկանում է, որ գնանք: Ո՛չ, Նա առաջնորդում է մեզ հեզ հովվի պես՝ առաջարկելով գնալ Իր ետևեից դեպի կանաչ արոտավայրերը: Նա ցանկանում է, որ մենք այնքան զգայուն լինենք Իր ձայնին, որ նույնիսկ զգուշացման մի փոքր շշնջոցը ստիպի մեզ հարցնել. «Ի՞նչ ես ուզում ասել, Տե՛ր»: Այն պահին, երբ զգում ենք, որ Նա հորդորում է մեզ փոփոխություն կատարել, պետք է արագորեն հնազանդվենք Նրան: Եթե խաղաղություն չունենք այն բանում, ինչ անում ենք, ապա պետք է կանգ առնենք և խնդրենք, որ Աստված ուղղորդի։

Առակաց 3.6-ում ասվում է, որ եթե ճանաչենք Աստծուն մեր բոլոր ճանապարհներում, Նա կուղղի մեր ճանապարհները: Աստծուն ճանաչել նշանակում է այնքան հարգանք, երկյուղածություն և պատկառանք ունենալ Նրա հանդեպ, որ քեզ համար կարևոր լինի, թե ինչ է Նա մտածում քո յուրաքանչյուր քայլի մասին:

Օրը սկսելու լավ միջոց է այսպես աղոթելը. «Տե՛ր, ինձ համար կարևոր է, թե ինչ ես Դու մտածում. ես չեմ ուզում անել բաներ, որոնք Դու չես ուզում: Եթե այսօր կա մի բան, որը չես ուզում, որ անեմ, ապա խնդրում եմ՝ ցո՛ւյց տուր դա, որպեսզի կարողանամ կանգ առնել, շրջվել և փոխարենը կատարել Քո՛ կամքը, ամե՛ն»:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ավելի կարևոր համարի՛ր այն, ինչ Աստված է մտածում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon