Աստված կարող է

Աստված կարող է

«Բայց Նրան, որ կարող է առատությամբ անել բոլոր բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում, այն զորության չափով, որ մեզանում ներգործում է»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 3.20

Եփեսացիների 3.20-ը հզոր խոսք է, որն ասում է, որ մեր Աստված կարող է. կարող է անել բոլոր բաներից ավելի, քան դուք և ես կարող ենք երբևէ համարձակվել հուսալ, խնդրել կամ, նույնիսկ, մտածել: Մենք կարող ենք աղոթել, խնդրել հավատքով և վստահությամբ: Բայց Աստված է կատարողը, ոչ թե մենք: Ինչպե՞ս է Նա կատարում: Այն զորության (կամ՝ Աստծո շնորհքի) չափով, որ մեզանում ներգործում է: Ինչ էլ ստանանք Տիրոջից, ուղղակիորեն կապված է շնորհքի այն չափի հետ, որ սովորում ենք ընդունել:

Ես ինձ անհավանական լարվածության էի ենթարկում՝ փորձելով փոխվել: Ես սոսկալի դատապարտության տակ էի, որովհետև յուրաքանչյուր ուղերձ, որ լսում էի, կարծես հորդորում էր ինձ փոխվել, մինչդեռ ես չէի կարողանում փոխվել, որքան էլ քրտնաջան փորձում էի: Ես սարսափելի տանջանքների մեջ էի, որովհետև տեսնում էի այն ամենը, ինչը պետք է փոխվեր իմ մեջ, սակայն անզոր էի՝ այդ փոփոխություններն իրականացնելու համար:

Որքան մոտենում եք Տիրոջը, այնքան հասկանում եք, որ Նա՛ պետք է լինի ձեր Աղբյուրը ամեն ինչում: Նա միակն է, Ով կարող է փոփոխություն բերել ձեր կյանքում: Սովորե՛ք ասել. «Աստվա՛ծ, ես ոչինչ չեմ կարող անել առանց Քեզ, բայց Դու կարող ես անել ամեն բան իմ միջոցով»:


Աստված խոստանում է զորացնել մեզ մեր տկարություններում, եթե վստահենք և դիմենք Նրան: Աստծո շնորհքը բավարար է մեր կարիքները լրացնելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon