Աստված կարող է ազատել

«Եվ Դավիթն ասաց. «Եհովան, որ առյուծի ու արջի ձեռքից ինձ ազատեց, այս փղշտացիի ձեռքիցն էլ կազատի»: Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»»: Ա Թագավորաց 17.37

Ճգնաժամային իրավիճակներում թվում է, թե Աստված չի կարող ազատել: Հավատքդ զորացնելու համար խորհի՛ր աստվածաշնչյան այն պատմությունների շուրջ, երբ Աստված ազատեց Իր զավակներին իրենց նեղություններից:

Ա Թագավորաց 17.37-ում Դավիթը գիտեր, որ կարող էր հաղթել Գողիաթին, որովհետև Աստված արդեն փրկել էր իրեն առյուծից ու արջից:

Դանիելի 3-րդ գլխում Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը հրաժարվեցին ենթարկվել թագավորի հրամանին ու ծնկի իջնել նրա կուռքի առջև, փոխարենը՝ շարունակեցին երկրպագել Աստծուն: Արդյունքում՝ նրանց նետեցին կրակի հնոցը, որը յոթ անգամ ավելի ուժեղ էին վառել, քան սովոր էին վառել: Բայց Աստված նրանց հանեց այդ ծանր փորձությունից այնպես, որ նրանց վրայից անգամ ծխի հոտ չեկավ: Նա նույնիսկ երևաց կրակի մեջ՝ նրանց կողքին:

Դանիելը մեկ այլ օրինակ է այն բանի, որ Աստված պատրաստ է և կարող է ազատել: Աստծուն աղոթելու համար նրան նետեցին առյուծների գուբը, սակայն Աստված Դանիելին այնպես ազատեց, որ նա փորձությունից դուրս եկավ առանց որևէ վնասվածքի, մինչդեռ նրա թշնամիներն ամբողջովին խորտակվեցին (տե՛ս Դանիել 6-րդ գլուխ):

Այստեղ ինչ-որ միտում նկատո՞ւմ ես: Երբ Աստծո մարդիկ հավատքով քայլ են անում ու կատարում այն, ինչ գիտեն, որ Նա ուզում է, որ իրենք անեն, Աստված արձագանքում է ու նրանց հաղթանակ տալիս: Աստված կարող է Իր զավակներին ազատել ցանկացած հանգամանքից: Այսօր իմացի՛ր, որ Նրա՝ ազատելու զորությունն ավելի մեծ է, քան քո խնդիրը:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Դու բազմիցս քո զավակներին ազատել ես դժվարությունից, ու ես գիտեմ, որ Դու հիմա էլ չես ձախողվի: Դու ավելի քան կարող ես շտկել իմ իրավիճակը, ուստի ես վստահում եմ Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon