«Նա վերականգնում է իմ անձը…» (ՍԱՂՄՈՍ 23.3):
Իմ կյանքում կար մի ժամանակաշրջան, երբ սաստում և արգելում էի այն, ինչ չէի ցանկանում, որովհետև մտածում էի, որ դա պետք է որ սատանայից լիներ: Ես այնքան սաստեցի, մինչև ուժասպառ եղա: Բայց հետո բացահայտեցի, որ շատ բաներ, որ փորձում էի սաստել, Աստծուց էին: Շատ բաներ, որ ինձ դուր չէին գալիս կամ չէի սիրում, Աստված էր թույլ տալիս՝ իմ աճի և զարգացման համար:
Եբրայեցիների թղթի հեղինակն ասում է, որ մենք պետք է հնազանդվենք Աստծո կարգուկանոնին: Նա պատժում է մեզ միայն այն պատճառով, որ սիրում է մեզ: Մի՛ փորձիր ընդդիմանալ այն ամենին, ինչ Աստված մտադիր է օգտագործել հօգուտ քեզ: Խնդրի՛ր Տիրոջից խորը և մանրակրկիտ աշխատանք կատարել քո ներսում, որպեսզի կարողանաս լինել այն, ինչ Նա ցանկանում է, որ լինես, անես այն, ինչ Նա ցանկանում է, որ անես, և ունենաս այն, ինչ Նա ցանկանում է, որ ունենաս: Իրականում, ես հոգևորապես չաճեցի այն տարիներին, երբ ընդդիմանում էի ինձ համար ցավոտ կամ դժվար հանգամանքներին: Ես շարունակ պտտվում էի նույն սարերի (խնդիրների) շուրջը: Ի վերջո հասկացա, որ փորձում էի խուսափել ցավից, բայց, միևնույն է, այն կար: Նույն վիճակում մնալու ցավը շատ ավելի վատ է, քան փոխվելու ցավը:
Անձի բաղկացուցիչ մաս է շունչը (միտք, կամք և զգացմունքներ): Հաճախ մեր շունչը վնասվում է կյանքի փորձառություններից: Աստված խոստանում է վերականգնել մեր անձը, եթե համագործակցենք Սուրբ Հոգու հետ, Ով գործում է մեր ներսում: Իմ անձը կոտրված էր, այն չուներ խաղաղություն և ուրախություն, բայց Աստված վերականգնեց ինձ, և նույնը Նա ցանկանում է անել քեզ համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. բացի՛ր քո անձը Աստծո համար և խնդրի՛ր Նրան բժշկել յուրաքանչյուր վերք ու վնասվածք: