
«Չկա իմացող, չկա Աստծուն խնդրող»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 3.11
Ով որոշում է կայացնում ուշադրությամբ հետևել Աստծուն, կունենա ժամանակներ, երբ նրան չեն հասկանա այն մարդիկ, որոնք չեն կայացրել նույն որոշումը: Անհավատ մարդիկ չեն հասկանում հավատքով լի մարդկանց:
Միշտ կլինեն մարդիկ, որոնք չեն իմանա, թե ինչ մտածեն մեր մասին, երբ մենք լիովին հանձնված լինենք Աստծուն: Մարդիկ նույնպես չգիտեին, թե ինչ մտածեին Հիսուսի մասին: Ոչ ոք իրականում չէր հասկանում Նրան կամ Նրա կյանքի վրա եղած կոչումը՝ նույնիսկ Նրա ընտանիքը:
Հնարավոր է՝ մեզ չհասկանան և մերժեն, երբ չասենք կամ չանենք այն, ինչ ուրիշներն են ասում և անում, որովհետև որոշել ենք հետևել Աստծուն, և ոչ թե աշխարհին: Դա ցավ է պատճառում, բայց միշտ հիշե՛ք, որ Հիսուսը երբեք չի մերժում ձեզ, և կարևորն էլ դա է:
Աստծո հանդեպ ձեր հնազանդությունը կարող է նշանակել, որ դուք չեք համապատասխանում ձեր շուրջը տիրող համակարգին: Երբեմն կարող է թվալ, թե դուք ձեր տեղում չեք, բայց այս պահին հիշե՛ք, որ Աստված կվարձատրի ձեր հավատարմությունը: Նա սիրում է ձեզ, և երբ ուրիշները հարցնում են, թե ինչ է կատարվում ձեզ հետ, Աստված ասում է. «Քեզ հետ ոչինչ չի կատարվում: Դու Իմն ես, և Ես հպարտ են քեզնով»:
Որոշո՛ւմ կայացրեք կանգնելու Աստծո հետ և անելու այն, ինչ Նա ասում է, նույնիսկ եթե ոչ ոք չի հասկանում կամ չի աջակցում ձեզ. Հիսուսը հասկանում է ձեզ, և Նա բավական է: