Աստված հասկանում է

«Մեծ է մեր Տերը և շատ զորավոր. Նրա իմաստությանը չափ չկա» (ՍԱՂՄՈՍ 147.5):

Չեմ կարծում, որ ես չափազանց պերճախոս եմ, և գուցե դու էլ չես կարծում, որ չափազանց բարդ բառերով ես հաղորդակցվում: Ինձ այլևս չի անհանգստացնում, թե ինչպես է հնչում իմ աղոթքը. ես Տիրոջն ասում եմ այն, ինչ կա իմ սրտում, ու դա ասում եմ այնպես, ինչպես կարող եմ՝ պարզ, հասարակ և շիտակ: Այդպես ես խոսում եմ իմ ամուսնու հետ, այդպես խոսում եմ իմ զավակների հետ, այդպես խոսում եմ իմ աշխատակիցների հետ: Այսպիսով՝ այդպես ես խոսում եմ Աստծո հետ, և այդպես Նա խոսում է ինձ հետ: Ես չեմ փորձում տպավորություն գործել Նրա վրա. ես փորձում եմ սիրտս կիսել Նրա հետ ու դա լավագույնս կարող եմ անել, երբ մնում եմ այնպիսին, ինչպիսին կամ:

Աստված ստեղծել է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, ուստի մենք պետք է մոտենանք Նրան առանց ձևականության և չմտածենք, որ պետք է հատուկ աղոթք անենք, որպեսզի Նա լսի մեզ: Քանի դեռ անկեղծ ենք, Նա կլսի մեզ: Նա նույնիսկ լսում և հասկանում է այն, ինչ կա մեր սրտում, և ինչը հնարավոր չէ բառերով արտահայտել: Աստծուն ուղղված սիրտը թանկ է Նրա համար, և Նա լսում է նույնիսկ այն բառերը, որոնք հնարավոր չէ արտաբերել: Երբեմն ցավն այնքան ուժգին է, որ ի վիճակի չենք լինում աղոթելու ու կարողանում ենք միայն հառաչել կամ հոգոց հանել, բայց Աստված նույնիսկ դա է հասկանում: Դու կարող ես այսօր մխիթարվել՝ իմանալով, որ Աստված հասկանում և լսում է այն, ինչ ասում ես Նրան:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. Աստված սիրում է անկեղծություն. աղոթելիս եղի՛ր այնպիսին, ինչպիսին կաս:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon