«Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.31
Աստված մեծ Աստված է. Նրա հետ անհնարին ոչինչ չկա: Մենք չունենք որևէ պատճառ վախենալու մեր թշնամիներից, որովհետև նրանցից ոչ մեկն այնքան մեծ չէ, որքան մեր Աստված:
Աստված մեր կողմից է. Նա մեր կողքին է: Սատանան ունի մեկ դիրք. նա հակառակ է մեզ: Բայց Աստված մեզնից վերև է, մեզնից ներքև է, մեր միջև է, մեր կողմից է, և Նա շրջապատում է մեզ: Այդ դեպքում ումի՞ց վախենանք:
Ինչպես Սիոն սարը՝ մենք երբեք չենք շարժվի, որովհետև Աստված շրջապատում է մեզ: Ու եթե դա բավական չէ, ես պահել եմ լավագույնը վերջում. Նա մեր մեջ է, ու Նա ասաց, որ երբեք չի թողնի կամ չի լքի մեզ:
Փրկությունը մեր ամենափառահեղ օրհնությունն է Աստծուց, և մեզ տրվել է Օգնական՝ Սուրբ Հոգին, Ով կարողություն է տալիս մեզ՝ նմանվելու Հիսուսին: Աստված առատ օրհնություններ և հոգևոր զորություն ունի մեզ համար: Նա զորեղ է, կարող և ընդունակ անելու այն, ինչ մենք երբեք չենք կարող անել մեր ուժերով:
Աստված ցանկանում է, որ թույլ տանք՝ Սուրբ Հոգին զորությամբ հոսի մեր միջով, որպեսզի մարդկանց ցույց տա Իր սերը և օգնի նրանց Իր պարգևներով: Ամեն ինչի կենտրոնում Նա է: