Աստված միշտ բարի է

Աստված միշտ բարի է

«Ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում՝ լույսի Հորից, որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա»: ՀԱԿՈԲՈՍ 1.17

Հակոբոսն ասում է, որ Աստված բարի է. վերջակետ: Նա բարի չէ երբեմն, Նա բարի է մի՛շտ:

Մի՞թե հրաշալի չէ ունենալ Աստված, Ով մշտապես նույնն է: Աստծո մեջ փոփոխում չկա: Մենք կարող ենք վստահ լինել, որ Նա միշտ հավատարիմ է, ողորմած, ներող և միայն բարիք է անում մեզ:

Եթե դժվարություն ենք ունենում, եթե զգում ենք, որ հանձնվում ենք, Աստված, միևնույն է, բարի է: Նա չէ մեր խնդիրների Հեղինակը: Եթե որևէ վատ բան է կատարվում մեզ հետ, Աստված, միևնույն է, բարի է: Նա չի տալիս մեզ բարիքներ, որովհետև մենք լավն ենք և արժանի ենք. Նա տալիս է մեզ բարիքներ, որովհետև բարի է և սիրում է մեզ: Մենք կարող ենք ապավինել Աստծո բարությանը մեր կյանքում:


Երջանկության և բավարարվածության բանալին մեր իրավիճակը կամ հանգամանքները փոխելը չէ, այլ վստահելն է Աստծուն, որ Նա լինի Աստված մեր կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon