Աստված մուտք է գործում

Աստված մուտք է գործում

«Պահի՛ր և պահպանի՛ր [մեծագույն խնամքով] այն թանկ և գերազանց [Ճշմարտությունը], որ ավանդվել է [քեզ] Սուրբ Հոգով [Նրա օգնությամբ], որ բնակված է մեզանում» (Բ ՏԻՄՈԹԵՈՍ 1.14):

Հին կտակարանի ժամանակներում Ադամը և Եվան զբոսնում էին Աստծո հետ Եդեմի պարտեզում, իսկ Մովսեսը հանդիպում էր Նրան Սինա լեռան վրա: Այսօր Աստված չի հանդիպում մեզ հետ մեր պարտեզներում կամ մոտակա սարերում, ուր կարող ենք գնալ միայն Նրա հրավերով: Նա չի ընտրում ապրել վրանում, ինչպես այն ժամանակ, երբ Իսրայելի զավակները ճանապարհորդում էին անապատի միջով: Եվ Նա չի ապրում ձեռակերտ շինություններում:

Երբ ընդունում ենք Քրիստոսին, Սուրբ Հոգին գալիս է՝ բնակվելու մեր մեջ (տե՛ս Հովհաննես 14.17): Աստված ընտրում է բնակվել մեր հոգու մեջ՝ մեր կյանքի կենտրոնում, որտեղ Նա կարող է ավելի մոտ լինել մեզ, քան որևէ այլ կենդանի էակ: Երբ Աստծո Սուրբ Հոգին մտնում է մեր սրտի մեջ, մեր հոգին Նրա համար դառնում է բնակարան (տե՛ս Ա Կորնթացիների 3.16,17) և սրբվում է, որովհետև Աստված է այնտեղ:

Սրբության վիճակը, որի մեջ Աստված դնում է մեզ, սկսում է տարածվել նաև մեր շնչում և մեր մարմնում, և Աստված ցանկանում է, որ այն արտահայտվի մեր առօրյայում: Սրբությունը մշտական գործընթաց է, և փոփոխության փուլերը, որոնց միջով անցնում ենք, իրականում դառնում են վկայություն մեզ ճանաչողների համար: Մենք, ըստ էության, սովորում ենք ապրել՝ փոխվելով ներսից: Աստված զարմանահրաշ աշխատանք է կատարել մեր հոգում, և Սուրբ Հոգին սովորեցնում է մեզ ապրել այնպես, որ կարողանանք վկա լինել այն աշխարհին, որը Նրա կարիքն ունի:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ապրի՛ր՝ փոխվելով ներսից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon