Աստված ուզում է օրհնել մեզ

Աստված ուզում է օրհնել մեզ

«Որովհետև Տեր Աստված արև և վահան է. Տերը շնորհք և փառք է տալիս. Նա ոչ մի բարիք չի խնայում անարատությունով գնացողներից» (ՍԱՂՄՈՍ 84.11):

Մեր խղճմտանքի միջոցով Սուրբ Հոգին թույլ է տալիս մեզ իմանալու՝ արդյո՞ք որևէ սխալ բան ենք անում, որը տրտմեցնում է Նրան, խանգարում Նրա հետ ունեցած մեր փոխհարաբերությանը կամ թուլացնում մեր զգայունակությունը Նրա ներկայության հանդեպ: Նա օգնում է նաև վերադառնալ այնտեղ, որտեղ պետք է լինենք: Նա հանդիմանում և համոզում է մեզ, սակայն երբե՛ք, երբե՛ք չի դատապարտում:

Աստված սիրում է մեզ նույնիսկ ավելի, քան մենք սիրում ենք մեր երեխաներին, և Իր սիրով խրատում է մեզ: Ես հիշում եմ, որ տանել չէի կարողանում, երբ փոքր հասակում երեխաներիս զրկում էի արտոնություններից: Բայց գիտեի, որ նրանք անախորժության մեջ կհայտնվեին, եթե չսովորեին լսել ինձ: Աստված միևնույն մտահոգությունն ունի մեզ համար, բայց Նա համբերատար է: Նա շարունակ կրկնում է, թե ինչ պետք է անենք: Նա կարող է տասնհինգ տարբեր ձևերով խոսել մեզ հետ՝ փորձելով գրավել մեր ուշադրությունը, ցանկանալով, որ հնազանդվենք Իրեն մեր իսկ օգուտի համար:

Աստծո՝ հանդիմանող սիրո ուղերձն ամենուրեք է: Նա ուզում է, որ լսենք Իրեն, որովհետև սիրում է մեզ: Եթե պնդենք մերը, Նա մեզնից կպահի արտոնություններն ու օրհնությունները: Աստված այդպես է վարվում միայն այն պատճառով, որ ցանկանում է՝ հասունանանք այն աստիճան, որ կարողանա Իր օրհնությունները լիովին թափել մեզ վրա: Եթե Աստված ձրի տվեց Իր Որդուն՝ Հիսուսին, անկասկած, մեզնից չի խնայի այն, ինչի կարիքն ունենանք: Մենք կարող ենք հուսալ Նրան՝ մեր կարիքները բավարարելու և մեզ առատապես օրհնելու համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հիշի՛ր, որ Աստված ուզում է օրհնել քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ խրատում է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon