Աստված չի թաքնվում

Աստված չի թաքնվում

«Երկինքները պատմում են Աստծո փառքը, և հաստատությունը իմացնում է Նրա ձեռքի գործերը» (ՍԱՂՄՈՍ 19.1):

Աստված որևէ մեկից չի թաքնվում: Նա հայտնում է Իրեն ամբողջ մարդկությանը (տե՛ս Հռոմեացիների 1.19,20): Նա խոսում է յուրաքանչյուրի հետ Իր ձեռքի գործերի միջոցով, և հենց բնությունը վկայում է Նրա զորության և մտադրությունների մասին:

Նայի՛ր շուրջբոլորը և ուշադրությո՛ւն դարձրու այն աշխարհին, որ Աստված ստեղծել է: Գլխավոր բանը, որ Նա հաղորդում է մեզ բնության միջոցով, այն է, որ Ինքն իսկապես գոյություն ունի: Նա փորձում է ամեն օր հասնել մեզ և Իր մասին հուշումներ է անում, հուշումներ, որոնք ասում են. «Ես այստեղ եմ: Հարկ չկա, որ դու անհանգստանաս կամ վախենաս: Ես այստեղ եմ»:
Ամեն առավոտ արևը ծագում է և ամեն երեկո մայր է մտնում: Աստղերը փայլատակում են գիշերային երկնքում, և տիեզերքում տիրում է կարգ ու կանոն, ինչը հիշեցնում է, որ Աստված հսկում է մեզ:

Երբ մտածում ենք որոշ ծառերի մասին, որոնք բոլորովին անկենդան են թվում ձմռանը, իսկ գարնանը կրկին կենդանանում են, հիշում ենք, որ Աստված կարող է վերականգնել և ծաղկեցնել մեր կյանքը, նույնիսկ եթե անկենդան կամ հուսալքված ենք զգում հանգամանքների պատճառով:

Ես սիրում եմ նայել ծառին ու հետևել, թե ինչպես է այն օրորվում քամուց: Նկատել եմ, որ չորացած տերևները երբեմն կառչած են մնում ճյուղերից այնքան, մինչև որ քամու մի մեծ պոռթկում պոկում է դրանք՝ տեղ բացելով նոր բողբոջների համար: Սա հիշեցնում է ինձ, որ Աստծո Հոգու քամին հավատարիմ է քշելու այն ամենը, ինչ այլևս անհրաժեշտ չէ մեր կյանքում, և Աստված կպաշտպանի այն, ինչ պետք է մնա: Նա կբերի նոր կյանք, թարմություն և աճ:

Հիշի՛ր այս օրինակները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Աստված խոսում բնության միջոցով, և այսօր ամենուրեք փնտրի՛ր Նրա հուշումները:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. փնտրի՛ր այն բազմաթիվ հուշումներից մեկը, որ Աստված այսօր թողել է քեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon