Աստված չի մերժում ձեզ

Կենտրոնանալ Աստծո վրա

«Թեև հայրս ու մայրս թողնեն ինձ, բայց Տերն ընդունում է ինձ»: ՍԱՂՄՈՍ 27.10

Մենք ստեղծվել ենք ընդունվելու, ոչ թե մերժվելու համար: Մերժվել՝ նշանակում է դեն նետվել՝ համարվելով անարժան կամ անցանկալի, բայց Աստված հակառակն է անում: Նա մոտեցնում է ձեզ Իրեն և ծայրահեղ արժեքավոր է համարում: Այն փաստը, որ Աստված ուղարկեց Հիսուսին՝ ձեզ համար մահանալու, ցույց է տալիս, որ դուք սիրված և գնահատված եք Աստծո կողմից:

Եթե ինքնագնահատականի հետ կապված խնդիներ եք ունեցել ձեր կյանքում, գուցե պատճառը մերժվածության արմատն է: Մերժվածության հուզական ցավը հայտնի ցավերից ամենախորն է, հատկապես երբ մերժվել եք նրանից, ում սիրում եք, կամ ով, ակնկալում եք, որ սիրում է ձեզ, օրինակ՝ ծնողը կամ կողակիցը: Մերժվածությունը հաղթահարելը հեշտ չէ, բայց մենք կարող ենք հաղթահարել այն Հիսուս Քրիստոսի սիրո միջոցով:

Եփեսացիների 3.18-ում Պողոսն աղոթեց, որ եկեղեցին իմանա «լայնությունը, երկարությունը, բարձրությունը և խորությունը» այն սիրո, որ Աստված ունի իրենց համար: Նա ասաց, որ այս փորձառությունը ամեն գիտությունից գերազանց է:

Հետևե՛ք այն միջոցներին, որոնցով Աստված ցուցաբերում է Իր սերը ձեր հանդեպ, և դուք կհաղթահարեք այն մերժվածությունը, որ վերապրել եք ուրիշներից: Ամեն անգամ, երբ Աստված բարեհաճություն է ցուցաբերում ձեզ, Նա ցույց է տալիս, որ սիրում է ձեզ: Կան տարբեր միջոցներ, որոնցով Նա ցուցադրում է Իր սերը ձեր հանդեպ: Քաջալերում եմ, որ հետևեք այդ միջոցներին այսօր:


Ձեր հանդեպ Աստծո սիրո մասին խորը հայտնությունը կոչնչացնի մերժվածության ցանկացած արմատ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon