«Վերինները մտածե՛ք, ոչ թե երկրի վրայինները»: —Կողոսացիների 3.2
Շատ քրիստոնյաներ ապրում են այն սուտ գաղափարով, թե Աստված ցանկանում է, որ իրենք տառապեն: Սա ստեղծում է հավերժական զոհի մտածելակերպ:
Չարչարանքն անխուսափելի է, սակայն Աստված չի ուրախանում մեր չարչարանքով: Աստված փառավորվում է, երբ չարչարանքի մեջ մենք լավ վերաբերմունք ենք ունենում, ու Նա ցանկանում է, որ մենք հաղթող լինենք:
Ուստի, ինչո՞ւ պիտի ընտրենք մնալ դառնացած, բարկացած, վիրավորված կամ ընկճված:
Կա մեկ հավաստի միջոց տառապանքը ճիշտ վերաբերմունքով հաղթահարելու համար. վերինները մտածի՛ր, այլ ոչ թե երկրի վրայինները: Դու պետք է զինվես ճիշտ մտածելակերպով, այլապես կհանձնվես դժվար ժամանակներում:
Որոշի՛ր և լիովին գիտակցի՛ր, որ զոհ լինելուց հաղթող լինելը արագ գործընթաց չէ: Դա ժամանակ կպահանջի, սակայն քո փորձառությունը քեզ ավելի ուժեղ կդարձնի և կարողություն կտա քեզ օգնելու ուրիշներին, ովքեր նույնատիպ պայքարի առջև են կանգնած:
Ոգևորվի՛ր քո ապագայով ու գիտակցի՛ր, որ Աստծո հետ ինչ-որ բանի միջով անցնել նշանակում է դրանից դուրս գալ հաղթանակով, որն անհնար է խլել քեզանից:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես Քո օգնության կարիքն ունեմ զոհի մտածելակերպը հաղթահարելու համար: Ես ընտրում եմ վերինները մտածել, որպեսզի կարողանամ ճիշտ վերաբերմունք ունենալ: Քո մտքերով և իմ ներսում գտնվող ճշմարտությամբ ես գիտեմ, որ կարող եմ հաղթել: