«Արդ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները [բոլոր անդամներով և կարողություններով] ներկայացնեք որպես կենդանի զոհ» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.1):
Աստված քեզ է ուզում: Նա ուզում է ամբողջությամբ խնամակալության տակ վերցնել քո սիրտը, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ այցելել քեզ: Մարդիկ հաճախ դժգոհում են, որ աղոթում են Հիսուսի անունով, ու ոչինչ տեղի չի ունենում. բայց հաշվի առնելով ժամանակի այն չափը, որ անցկացնում են Նրա հետ՝ ակնհայտ է, որ նրանք միայն «տեսակցում են» Նրան: Ես չստացա իմ ամուսնու ազգանունը, մինչև չամուսնացա նրա հետ: Հիսուսը ցանկանում է ունենալ ամուսնական հարաբերություններ Իր եկեղեցու հետ:
Աստծո հետ մտերմությունը նպաստում է մեր կյանքում Նրա զորության դրսևորմանը: Մենք չենք կարող մտերմությանը նայել որպես միայն ժպիտներ ու ջերմ զգացմունքներ: Երբ կա մտերիմ փոխհարաբերություն, մարդիկ կարող են շտկել միմյանց և լիովին ազնիվ լինել միմյանց հանդեպ: Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններում ունենում ենք հրաշալի պահեր, բայց լինում են նաև այնպիսի պահեր, երբ Նա կոչ է անում ազնվորեն նայել այն բաներին, որոնք պետք է փոխվեն մեր կյանքում:
Ոմանք չեն հասկացել, որ կարող են հասնել խաղաղության միայն այն ժամանակ, երբ հանձնվեն Աստծուն և անմիջապես հնազանդվեն Նրա ասածներին: Այս մարդիկ նման են հեծնելուն անսովոր մտրուկների, որոնք ընդդիմանում են բերանում ամրացված սանձին, որն Աստված կարող էր օգտագործել՝ նրանց անվտանգության և ապահովության վայր առաջնորդելու համար:
Ոմանք չեն կամենում թույլ տալ, որ Աստված ղեկավարի իրենց կյանքը, բայց նրանք երբեք չեն զգա այն ապահովությունը կամ խաղաղությունը, որին փափագում են, մինչև լիովին չհանձնվեն Սուրբ Հոգուն: Նա քեզ է ցանկանում. թո՛ւյլ տուր, որ ամբողջությա՛մբ տիրի քեզ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. կյանքդ ամբողջությա՛մբ հանձնիր Աստծո խնամակալությանը: