Ավարտելու կարևորությունը

Ավարտելու կարևորությունը

«Ես քեզ փառավորեցի երկրի վրա. այն գործը կատարեցի, որ տվիր Ինձ, որ անեմ»: — Հովհաննես 17.4

Տարիներ առաջ ես կարդացի մի աստվածաշնչյան խոսք, որը ստիպեց ինձ լաց լինել Տիրոջ առջև: Հովհաննեսի 17.4-ում Հիսուսն ասում է. «Ես քեզ փառավորեցի երկրի վրա. այն գործը կատարեցի, որ տվիր Ինձ, որ անեմ»: Սա խոսում է այն մասին, որ Աստծուն հետևել նշանակում է ավարտել այն, ինչ Նա կանչել է մեզ անելու:

Այդ խոսքը կարդալուց ի վեր ինձ համար շատ կարևոր դարձավ այն, որ ես ոչ միայն պետք է անեմ այն, ինչ Աստված կանչել է ինձ անելու, այլև ավարտեմ այն, ինչ Նա կանչել է ինձ անելու:

Շատ մարդիկ քայլ են անում և Աստծո հետ ճանապարհորդություն սկսում, սակայն, իմ կարծիքով, ոչ բոլորն են այն ավարտում:

Պողոս առաքյալն ասում էր. «…որ ուրախությամբ կատարեմ (անգլերենում՝ ավարտեմ) իմ ընթացքը» (Գործք առաքելոց 20.24):

Ես վճռել եմ ավարտին հասցնել Աստծո կոչումն իմ կյանքում և վայելել նրա յուրաքանչյուր րոպեն: Դա այն է, ինչ ցանկանում եմ նաև քեզ համար. վայելել քո կյանքի յուրաքանչյուր օրը և ավարտել այն, ինչ Աստված կանչել է քեզ անելու:

Սակայն մեծ մասամբ դա կախված է մեզանից: Ամեն բան Աստծուց չէ կախված: Նա արել է Իր մասը և Քրիստոսով տվել այն ամենը, ինչի կարիքն ունենք: Մեր գործն է շարունակել սովորել, աճել և թույլ տալ Աստծո Հոգուն աշխատել մեր ներսում: Ժամանակ տրամադրի՛ր խորհելու այն բաների մասին, որոնք Աստված կանչել է քեզ անելու, և հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ եմ ես այսօր անում, որպեսզի վճռականորեն ավարտեմ այն, ինչ Աստված դրել է իմ առջև»:

Աստված ունի մեծ ծրագրեր քեզ համար: Ընդունի՛ր դրանք հավատքով և ամբողջ սրտով հետևի՛ր դրանց: Այսօր ես ուզում եմ, որ դու պարտավորություն ստանձնես՝ ունենալու հաղթական ավարտ: Դա մի պարտավորություն է, որը, ես գիտեմ, Աստված կպատվի:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ, որ կարողանամ Հիսուսի նման ասել. «Ես ավարտեցի այն գործը, որ Դու տվիր ինձ»: Շնորհակալություն, որ գործում ես իմ ներսում և տալիս զորություն ու ցանկություն՝ ապրելու Քո նպատակի համար և ուրախությամբ ավարտելու իմ ընթացքը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon