Ավելի մեծ ծրագիր

Ավելի մեծ ծրագիր

«Հիսուսն էլ նրանց մտիկ տալով՝ ասաց. «Մարդկանց կողմից դա անկարելի է, բայց Աստծո կողմից ամեն բան կարելի է»»: ՄԱՏԹԵՈՍ 19.26

Կարևոր է խնդրել Աստծուց, որ տա ձեզ երազանքներ և տեսիլքներ ձեր կյանքի համար: Մենք հյուծվում ենք, եթե չունենք որևէ ձգտում: Աստված ստեղծել է մեզ նպատակներ ունենալու համար: Եփեսացիների 3.20-ն ասում է, որ Աստված «կարող է առատությամբ անել բոլոր բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում»: Սա է պատճառը, որ, որպես քրիստոնյաներ, մենք կարող ենք ունենալ համարձակ մտքեր, մեծ նպատակներ և մեծ հույսեր:

Շատ անգամներ նայում ենք ինչ-որ առաջադրանքի և մտածում, որ ոչ մի կերպ հնարավոր չէ այն իրականացնել: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նայում ենք ինքներս մեզ, այլ ոչ թե Աստծուն, Ով կարող է անել ամեն բան:

Երբ Տերը կանչեց Հեսուին՝ փոխարինելու Մովսեսին և առաջնորդելու իսրայելցիներին դեպի Խոստմունքի երկիր, Նա ասաց. «Ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ կլինեմ. քեզ չե՛մ թողնի և քեզ անտես չե՛մ անի» (Հեսու 1.5):

Եթե Աստված խոստանում է լինել մեզ հետ և պահում է Իր խոստումը, դա այն ամենն է, ինչ մեզ հարկավոր է: Նրա զորությունը կատարյալ է դառնում մեր տկարության մեջ (տե՛ս Բ Կորնթ. 12.9): Ինչ տկարություններ էլ ունենաք, Աստծո զորությունը հասանելի է՝ ձեր կյանքում անելու բաներ, որոնք ավելի մեծ են, քան երբևէ կարող եք մտածել:


Աստված մեծարվում է, երբ վստահում եք Նրան, որպեսզի անի մեծ բաներ, որոնք իսկապես անհնարին են թվում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon