Ավելի, քան հաղթողներ

Ավելի, քան հաղթողներ

«Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք Նրա միջոցով, որ մեզ սիրեց»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.37

Որպես հավատացյալներ՝ մենք կարող ենք ապրել հաղթանակի զգացումով, որովհետև Պողոսը հավաստիացնում է, որ Քրիստոս Հիսուսի միջոցով մենք ավելի, քան հաղթողներ ենք: Այդ ճշմարտությանը հավատալը տալիս է մեզ համարձակություն՝ ապրելու ամենօրյա կյանքը:

Երբեմն մեր վստահությունը ցնցվում է, երբ փորձությունների ենք հանդիպում, հատկապես եթե դրանք երկարատև են: Բայց երբ վստահ ենք մեր հանդեպ Աստծո սիրո մեջ, ինչ էլ դուրս գա մեր դեմ, հոգու խորքում գիտենք, որ ավելի, քան հաղթող ենք: Եթե իսկապես վստահ ենք, կարիք չունենք վախենալու նեղությունից կամ փորձություններից, որովհետև գիտենք, որ դրանք անցողիկ են:

Երբ որևէ տեսակի փորձության եք հանդիպում, միշտ հիշե՛ք, որ դա էլ կանցնի: Եղե՛ք վստահ, որ փորձության ժամանակ կսովորեք ինչ-որ բան, որը կօգնի ձեզ ապագայում:

Որքան մոտ ենք Աստծուն, այնքան շատ հավատքի քայլեր ենք անում՝ որոշելով ամեն բանում վստահել Նրան: Վստահ մարդիկ գործն ավարտին են հասցնում: Նրանք բավարարված են, որովհետև հաջողությամբ պահպանում են իրենց ինքնությունը:


Մենք հաջողություն չենք ունենա մեր ինքնությունը պահպանելու գործում, մինչև մեր վստահությունն ուղղված չլինի Աստծուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon