Արդարացի զայրույթ և մեղավոր արձագանքներ

«Բարկանաք՝ մի՛ մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի: Եվ տեղի չտաք սատանային»: Ա Եփեսացիների 4.26-27

Արդյո՞ք ամեն զայրույթ մեղք է: Ոչ, բայց որոշ զայրույթներ՝ այո: Նույնիսկ Աստված Ինքն ունի արդարացի զայրույթ մեղքի, անարդարության, ապստամբության և փոքրոգության հանդեպ: Զայրույթը երբեմն ծառայում է օգտակար նպատակի, այնպես որ պարտադիր չէ, որ այն միշտ մեղք լինի:

Ակնհայտ է, որ մենք կունենանք վնասակար զգացմունքներ, այլապես Աստված մեզ չէր տա զսպվածության պտուղ: Պարզապես ինչ-որ բան անելու գայթակղությունը մեղք չէ: Բայց երբ չես հակառակվում գայթակղությանը և ամեն դեպքում անում ես դա, այդ ժամանակ դա մեղք է դառնում: Նույն կերպով պարտադիր չէ, որ բարկանալը մեղք լինի, սակայն այն կարող է տանել շատ մեղավոր գործողությունների:

Աստված երբեմն թույլ է տալիս մեզ զայրույթ զգալ, որպեսզի իմանանք, թե երբ են մեզ հետ սխալ վարվում: Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ մեր կյանքում անարդարություններ ենք վերապրում, չպետք է մեր զայրույթն արտահայտենք սխալ կերպով: Մենք պետք է հսկենք, որ բարկությունը չներքաշի մեզ մեղքի մեջ:

Եփեսացիների 4.26-ը մեզ ասում է. «Երբ բարկանաք, մի՛ մեղանչեք»: Պարտադիր չէ, որ քո բարկությունը մեղավոր բնույթ ունենա, սակայն համոզվա՛ծ եղիր, որ այն հանձնես Աստծուն, որպեսզի այն մեղավոր արձագանք չծնի:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ լուծելու բարկության հարցը առանց մեղանչելու՝ այնպես, ինչպես Դու ես նախատեսել: Ես Քեզ թույլ եմ տալիս վերահսկել իմ զայրույթը և վստահում եմ, որ Դու ամեն բան կպտտես հօգուտ ինձ:  

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon