Արդարի աղոթքները

Արդարի աղոթքները

«Եղիան մարդ էր մեզ պես՝ կրքի ենթակա, և ջերմեռանդ աղոթք արեց, որ անձրև չգա, և անձրև չեկավ երկրի վրա երեք տարի և վեց ամիս»: ՀԱԿՈԲՈՍ 5.17

Հակոբոսն ասում է, որ «արդար» մարդու ջերմեռանդ աղոթքը զորավոր է (տե՛ս Հակոբ. 5.6): Այս մարդը հավատացել է Հիսուսին փրկության և մեղքերի թողության համար և դատապարտության տակ չէ. նա վստահություն ունի Աստծո և աղոթքի զորության մեջ: Սա չի նշանակում, որ այս մարդը որևէ թերություն չունի կյանքում:

Եղիան Աստծո մարդ էր, որը միշտ չէ, որ կատարյալ վարք էր ցուցաբերում, բայց նա թույլ չէր տալիս, որ իր թերությունները գողանային Աստծո հանդեպ իր վստահությունը: Եղիան ուներ հավատք, բայց երբեմն մենք նրա կյանքում նաև վախ ենք տեսնում: Նա հնազանդ էր, բայց երբեմն՝ անհնազանդ: Նա սիրում էր Աստծուն և ցանկանում էր իրականացնել Նրա կամքը ու կոչումը իր կյանքի համար: Բայց երբեմն տրվում էր մարդկային տկարություններին և փորձում խուսափել հետևանքներից:

Երրորդ Թագավորաց 18-րդ գլխում տեսնում ենք, թե ինչպես է նա շարժվում հսկայական զորությամբ, երկնքից կրակ իջեցնում և կոտորում Բահաղի 450 մարգարեներին: Դրանից անմիջապես հետո տեսնում ենք, որ նա, հոռետեսությամբ լցված, ընկճված ու վախվորած փախչում է Հեզաբելից և նույնիսկ ցանկանում մահանալ:

Ինչպես մեզնից շատերը, Եղիան թույլ էր տալիս, որ հույզերը երբեմն գլուխ բարձրացնեին: Նա մարդկային արարած էր՝ ինչպես մենք, բայցևայնպես զորավոր աղոթքներ էր անում: Նրա օրինակը պետք է տա մեզ «սուրբգրային ուժ»՝ հաղթելու դատապարտությանը, որն ասում է, որ մենք չենք կարող զորավոր աղոթքներ անել մեր տկարությունների ու թերությունների պատճառով:


Երբեք մի՛ թերագնահատեք վստահ, արդյունավետ, ջերմեռանդ աղոթքի զորությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon