«…արդարի անկեղծ (սրտաբուխ, շարունակական) աղոթքը հսկայական զորություն [գործուն ուժ] է արձակում» (ՀԱԿՈԲՈՍ 5.16, AMP):
Երբ մարդիկ պայքարի մեջ են իրենց աղոթքի կյանքում, նրանք հաճախ կարծում են, որ պատճառն այն է, որ իրենք անսուրբ և անարդար են, ուստի փորձում են իրենց ավելի լավ պահել՝ հուսալով, որ աղոթքները կպատասխանվեն:
Ճշմարտությունն այն է, որ եթե վերստին ծնված ենք, մենք արդար ենք: Գուցե ամեն բան ճիշտ չենք անում, բայց մենք 100 տոկոսով արդար ենք Քրիստոսի միջոցով: Բ Կորնթացիների 5.21-ում գրված է. «Որովհետև Աստված Նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում»: Կա տարբերություն արդարության և «ճիշտ» վարքագծի միջև: Արդարությունը նկարագրում է մեր դիրքը կամ մեր կարգավիճակն Աստծո առջև՝ Հիսուսի արյան շնորհիվ: Մենք չենք կարող ինքներս մեզ արդարացնել. միայն Հիսուսի արյունն է մեզ արդարացնում այնպես, կարծես երբեք չենք մեղանչել: Աստված նայում է մեզ՝ որպես արդարների, չնայած, որ մենք դեռևս շարունակում ենք սխալներ գործել: Քանի որ Նա մեզ այդպես է նայում, մենք ունենք Աստծուց տրված իրավունք աղոթելու և ակնկալելու, որ Աստված կլսի և կպատասխանի։ Մշտապես ձգտի՛ր հնարավորինս ճիշտ պահել քեզ և արա՛ դա Աստծո սիրուց մղված, բայց հիշի՛ր՝ Նա լսում և պատասխանում է քո աղոթքներին ոչ թե քո, այլ Իր բարության շնորհիվ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու արդարացել ես Աստծո շնորհքով: