Արդյո՞ք Աստված սիրում է քեզ, երբ սխալներ ես անում

«Բայց Աստված հայտնեց Իր սերը դեպի մեզ, որ երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ: Ապա որքա՞ն ավելի հիմա, որ արդարացած ենք Նրա արյունով, կփրկվենք Նրանով բարկությունից»: Հռոմեացիների 5.8-9

Երբևէ մտածե՞լ ես. «Մի՞թե ես այնքան լավն եմ, որ Աստված սիրում է ինձ»: Դժբախտաբար, շատ մարդիկ հավատում են, որ Աստված սիրում է իրենց միայն այնքան ժամանակ, քանի դեռ իրենք սխալներ չեն արել:

Թերևս այս տեսակետն էր, որը ստիպեց սաղմոսերգուին հարցնել. «Ի՞նչ է մարդը, որ Դու հիշում ես նրան» (Սաղմոս 8.4): Մինչդեռ Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք Աստծո ստեղծագործությունն ենք՝ Նրա ձեռքի գործը, ու Նա անվերապահորեն սիրում է մեզանից յուրաքանչյուրին:

Հիսուսը չմահացավ քեզ համար, որովհետև դու հրաշալի և հիասքանչ էիր. Նա մահացավ քեզ համար, որովհետև սիրում է քեզ: Հռոմեացիների 5.8-9 խոսքերը հաստատում են այս ճշմարտությունը՝ ասելով, որ Նա մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավոր էինք:

Աստված սիրում էր քեզ այնքան, որ տվեց Իր միակ Որդուն՝ ոչ միայն քո մեղքերի համար մահանալու, այլև քո ամենօրյա սխալները ծածկելու համար: Նա քեզ այնքան է սիրում, որ ցանկանում է, որ դու ամեն օր ապրես զորության ու հաղթանակի մեջ:

Աստված սիրում է քեզ, ու Նա ցանկանում է, որ դու հավատաս դրան և ընդունես դա ամեն ժամանակ…անգամ այն ժամանակ, երբ սխալներ ես անում:

Աղոթքի սկիզբ

Տե՛ր, Քո սերն անհավանական է: Դու սիրում ես ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ ինձ համար դա անհասկանալի է: Երբ ես սխալներ եմ անում, Դու դարձյալ ինձ հետ ես: Ես այսօր շնորհակալ եմ Քո իսկապես անվերապահ սիրո համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon