Արդյո՞ք դու սրբված անոթ ես

Արդյո՞ք դու սրբված անոթ ես

«Եթե մեկը իր անձը մաքրի այդպիսիններից, նա պատվական անոթ կլինի՝ սրբված և իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստված»: — Բ Տիմոթեոս 2.21

Աստվածաշունչը մեզ անվանում է հողե կամ փխրուն մարդկային անոթներ (տե՛ս Բ Կորնթացիների 4.7): Ինչպես կավե ամանեղեն, որ ձևավորվում է բրուտի անիվին, նույնպես էլ մենք ձևավորվել ենք հողից (տե՛ս Եսայի 64.8): Աստված Ադամին ձևավորեց հողի փոշուց, համաձայն Ծննդոց 2.7-ի, իսկ Սաղմոս 103.14-ն ասում է. «Որովհետև Նա գիտի մեր կազմվածքը. հիշում է, որ հող ենք մենք»:

Թեև մենք տկար ենք և անկատար, երբ մեր անոթները (անձերը) լցնում ենք Աստծո Խոսքով, դառնում ենք Աստծո օրհնության տարաներ՝ պատրաստ Նրա օգտագործման համար: Բոլորս արժեքավոր ենք Տիրոջ համար. Աստված կարող է օգտագործել նույնիսկ ճաքած անոթները:

Բայց առաջինը մենք պետք է ամբողջովին ընծայվենք Աստծուն: Բ Տիմոթեոսի 2.21-ը մեզ հիշեցնում է. «Ով իր անձը սրբի (անարգ և անմաքուր բաներից, ով իրեն առանձնացնի աղտոտող և ապականող ազդեցություններից), կլինի անոթ՝ առանձնացված և օգտակար՝ պատվավոր ու ազնվական նպատակների համար, սրբված և ձեռնտու՝ Տիրոջ համար, հարմար ու պատրաստ՝ ամեն բարի գործի համար» (AMP):

Այսօր, երբ դառնաս առանձնացված անոթ, Աստված անհավանական բաներ կանի քո կյանքի միջոցով:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես Քոնն եմ: Ես ուզում եմ լինել անոթ՝ հարմար Քո օգտագործման համար: Ես ինձ նվիրում եմ Քեզ: Ես ուզում եմ լցվել Քո Խոսքով և հարմար ու պատրաստ լինել ամեն բարի գործի համար, որ Դու ունես ինձ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon