Արթո՛ւն կացեք և աղո՛թք արեք

Արթո՛ւն կացեք և աղո՛թք արեք

«Արթո՛ւն կացեք և աղո՛թք արեք, որ փորձության մեջ չմտնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»: ՄԱՏԹԵՈՍ 26.41

Վախի միջոցով սատանան փորձում է ետ պահել մեզ առաջընթացից, որպեսզի չկարողանանք վայելել այն կյանքը, որի համար Հիսուսը մահացավ: Եվ վախը ժամանակ առ ժամանակ հարձակվում է յուրաքանչյուրի վրա: Բայց վախերն իրականություն չեն: Վախերը կեղծ ապացույցներ են, որոնք իրական են թվում:

Վախն ուժ է, որ կարող է թուլացնել մեր կյանքը, եթե տրվենք դրան, բայց Աստված ցանկանում է զորացնել մեզ, երբ աղոթքով հաղորդակցություն ենք ունենում Իր հետ: Աղոթքի միջոցով արձակվում է հավատք, որը հսկայական զորություն է տալիս մեր կյանքին:

Աստվածաշունչը սովորեցնում է մեզ «արթուն մնալ և աղոթել»: Աստծո օգնությամբ մենք կարող ենք հետևել ինքներս մեզ և մեր շուրջը տիրող հանգամանքներին և արթուն լինել այն հարձակումների հանդեպ, որ թշնամին ուղարկում է մեր մտքի ու զգացմունքների դեմ: Երբ այս հարձակումները բացահայտվում են, մենք կարող ենք անմիջապես աղոթքով մոտենալ Աստծուն: Նա մեր ամուր աշտարակն է, և երբ Նրա մեջ ենք, վախենալու պատճառ չունենք:

Սատանային հակառակվելու լավագույն միջոցը աղոթքն է: Մեր ազնիվ, անկեղծ աղոթքները մոտեցնում են մեզ Աստծուն: Որքան մոտ ենք Աստծուն, այնքան հեշտ է վախը հեռացնելը:


Աղոթե՛ք ամեն բանի համար և ոչնչից մի՛ վախեցեք: Երբ վախը թակի դուռը, թո՛ղ հավատքը պատասխանի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon