
«…ուրեմն ճշմարտությունն ու խաղաղությունը սիրե՛ք»: ԶԱՔԱՐԻԱ 8.19
Աստծո անկեղծ ցանկությունն է, որ դուք ապրեք խաղաղությամբ լի կյանքով: Որքան մոտենաք Տիրոջը, որքան ապավինեք Նրան, այնքան խաղաղություն կունենաք:
Ոչ մի դիրք կամ ունեցվածք արժեք չունի, եթե չունեք խաղաղություն: Փողը, կարգավիճակը, հանրաճանաչությունն անիմաստ են, եթե չունեք խաղաղություն: Դուք չեք կարող որևէ գին սահմանել խաղաղության արժեքին:
Շատերն իրենց կյանքն անցկացնում են՝ փորձելով բարձրանալ հաջողության աստիճանով, բայց ամեն աստիճան բարձրանալիս կորցնում են ավելի շատ խաղաղություն, ուրախություն և ժամանակ, որը պետք է անցկացնեին իրենց ընտանիքի հետ: Նրանք ապրում են ճնշման և լարվածության ներքո՝ փորձելով պահպանել այն, ինչ ձեռք են բերել: Բայց մենք երբեք իսկապես հաջողակ չենք լինի, մինչև չունենանք խաղաղություն:
Ոմանք նույնիսկ աշխատում են մի քանի վայրերում, որպեսզի ձեռք բերեն այն, ինչով աշխարհը հրապուրում է նրանց՝ ասելով. «Դու պետք է ունենաս սա, որպեսզի իսկապես երջանիկ լինես»: Նրանք ստանում են այդ «բաները», բայց, միևնույն է, չունեն խաղաղություն:
Հռոմեացիների 14.17-ն ասում է. «Որովհետև Աստծո արքայությունն ուտելիք և խմելիք չէ (այնպիսի բաներ, որոնք փողը կամ կարգավիճակը կարող է ապահովել), այլ արդարություն և խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով»: Աստծո արքայությունն այն է, երբ գիտենք, թե ով ենք մենք Քրիստոսում և ունենք «Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է» (Փիլիպեցիների 4.7):