Բավական լավ

«որովհետև նրանց անօրենությունը և մեղքը (իր հետևանքներով) Ինքը պիտի կրի», —ասում է Տերը» : Եսայի 53.11, AMP

Մեզանից շատերի համար մեր մեծագույն խնդիրը մեզ չսիրելն է, և մեր աղճատված հայացքը մեզ համար դժվար է դարձնում հավատալ, որ Աստված կարող է ընդհանրապես սիրել մեզ:

Տարիներ շարունակ ես պայքարում էի այս խնդրի դեմ: Իմ ժամանակի առնվազն 75 տոկոսն անցկացնում էի՝ փորձելով փոխել ինքս ինձ, սակայն ես ընդամենը ճնշում էի ինքս ինձ, մինչ սատանան շարունակ ստիպում էր ինձ մեղավոր զգալ: Ես երբեք բավականաչափ լավ չէի զգում:

Եսայի 53-ն ասում է, որ երբ Հիսուսը մահացավ մեր մեղքերի համար, Նա նաև կրեց մեր մեղավորությունը: Նա մեզ այնքան սիրեց, որ մեզ համար գին վճարեց, որպեսզի մենք այլևս ստիպված չլինենք տառապել դատապարտության սարսափելի զգացումով: Եթե մոտենանք Աստծուն ու անկեղծորեն խնդրենք Նրան ներել մեզ, Նա կների, այնպես որ ոչ մի պատճառ չկա դատապարտության մեջ ապրելու համար:

Աստված սիրում է քեզ ու ցանկանում է, որ դու հավատաս և ընդունես դա ամեն ժամանակ: Նա նաև ցանկանում է, որ դու մեղքից ու դատապարտությունից ազատ ապրես: Աստված ասում է, որ դու բավական լավն ես: Ընդունի՛ր դա այսօր և ապրի՛ր հաղթական կյանքով:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Քո Որդին վերցրել է իմ մեղքն ու պատիժը, և Քրիստոսում ես բավական լավն եմ: Այսօր ես հավատում եմ դրան ու հրաժարվում ապրել մեղքի ու դատապարտության բեռով: Ես խնդրում և ընդունում եմ Քո ներումը իմ մեղքերի համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon