Բարեխոսության կարևորությունը

Բարեխոսության կարևորությունը

«Եվ Ես նրանցից մարդ որոնեցի պարիսպը շինող և խրամատության առջև կանգնող Իմ դիմացը երկրի համար…»: ԵԶԵԿԻԵԼ 22.30

Բարեխոսել՝ նշանակում է կանգնել խրամատում մեկ ուրիշի համար, նրա հայցը բերել Աստծո գահի առջև: Եթե Աստծո հետ մարդկանց փոխհարաբերությունների մեջ կա որևէ ճեղք, մենք ունենք արտոնություն՝ կանգնելու այդ ճեղքում և աղոթելու նրանց համար: Մենք կարող ենք բարեխոսել նրանց համար և ակնկալել, որ նրանք կմխիթարվեն և կքաջալերվեն, մինչ սպասում են փոփոխությունների: Մենք կարող ենք նաև ակնկալել ճեղքում՝ նրանց կարիքները բավարարելու համար:

Ես չգիտեմ, թե ինչ կանեի, եթե մարդիկ չբարեխոսեին ինձ համար: Ես խնդրում եմ, որ Աստված առաջնորդի մարդկանց, որ բարեխոսեն ինձ համար և այն ծառայության համար, որի մեջ Նա կանչել է ինձ: Մեզ անհրաժեշտ են միմյանց բարեխոսական աղոթքները:

Ուրիշների համար աղոթելը համարժեք է սերմ ցանելուն: Մենք պետք է սերմ ցանենք, եթե ուզում ենք բերք հավաքել (տե՛ս Գաղատ. 6.7): Ուրիշների կյանքում բարեխոսության միջոցով սերմ ցանելը հաստատուն միջոց է մեր կյանքում բերք հավաքելու համար: Ամեն անգամ, երբ աղոթում ենք մեկ ուրիշի համար, հրավիրում ենք Աստծուն գործելու ոչ միայն այդ մարդու կյանքում, այլև՝ մեր:

Բարեխոսությունը կարևոր միջոցներից մեկն է շարունակելու համար Հիսուս Քրիստոսի ծառայությունը, որ Նա սկսեց այս երկրի վրա:


Մենք կարող ենք արձակել Աստծո զորությունը ուրիշների կյանքում՝ նրանց համար աղոթելով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon