Բացակայող օղակը

Բացակայող օղակը

«Եվ պիտի թափեմ Դավթի տան վրա և Երուսաղեմում բնակվողի վրա շնորհքի և աղոթքի հոգին…»: ԶԱՔԱՐԻԱ 12.10

Աստծո շնորհքի ուղերձը եղել է ամենակարևոր ուղերձը, որով Սուրբ Հոգին ծառայել է ինձ: Իմ քրիստոնեական փորձառությունը պայքար էր, մինչև որ իմացա շնորհքի հոգևոր զորության մասին: Երբ մարդկանց սովորեցնում ենք հավատքի մասին և չենք սովորեցնում շնորհքի մասին, կարծում եմ, դա «բացակայող օղակ» է ստեղծում շատերի հավատքի կյանքում:

Շնորհքը Սուրբ Հոգու զորությունն է, որը հասանելի է մեզ՝ անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր կյանքում, և պահպանելու արդեն կատարված փոփոխությունը: Այն Աստծո կարողությունն է, որը տրվում է մեզ ձրի՝ ի պատասխան մեր խնդրանքի: Աստծո շնորհքն ընդունվում է հավատքով: Հավատքն այն գինը չէ, որով գնում ենք Աստծո օրհնությունները, այլ այն ձեռքը, որով վերցնում ենք դրանք:

Միայն շնորհք բառը լսելը հանգստացնում է ինձ: Միշտ հիշեք, որ երբ հուսախաբված եք զգում, պատճառն այն է, որ խորասուզվել եք ձեր ջանքերի մեջ: Դուք պետք է վերադառնաք Աստծո զորության մեջ: Շնորհքը ձեզ ուժեղ և խաղաղ է պահում. մարմնի գործերը թուլացնում են ձեզ և դարձնում անզոր, հուսախաբված ու հախուռն: Ապավինե՛ք Աստծուն այն ամենում, ինչ անում եք այսօր և ամեն օր, որովհետև առանց Նրա ոչինչ չեք կարող անել (տե՛ս Հովհ. 15.5):


Ընդունե՛ք ոչ միայն այն շնորհքը, որ փրկում է, այլև այն շնորհքը, որ օգնում է ամեն օր ապրելու հաղթական կյանքով և փառավորելու Հիսուսին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon