Բաց գրքով քննություններ

Բաց գրքով քննություններ

«Տերը քննում է արդարին… »: ՍԱՂՄՈՍ 11.5

Երբեմն ուսուցիչները թույլ են տալիս, որ ուսանողները քննությունները հանձնեն բաց գրքով: Նրանց թույլ է տրվում հարցերին պատասխանելիս դասագրքերը բաց պահել: Բոլորս անցնելու ենք քննությունների միջով: Չկան բացառություններ. յուրաքանչյուրը ստուգվում է կյանքի տարբեր ժամանակներում: Բայց բոլոր քննություններն էլ բաց գրքով են. պատասխանները գտնվում են Սուրբ Գրքում: Անկախ նրանից, թե ինչի միջով ենք անցնում, Աստված պատասխաններ է տվել Իր Խոսքում:

Դժվարության ժամանակ Խոսքի միջոցով Աստծուն մոտենալը տալիս է մեզ ուժ և պատասխաններ, որոնց կարիքն ունենք: Աստված հաճախ թույլ է տալիս, որ անցնենք դժվարության միջով, որովհետև Նա քննում, ձգում և զորացնում է մեզ: Նման ժամանակներում սատանան հարձակվում է մեր մտքի վրա՝ ասելով այնպիսի ստեր, ինչպիսիք են. «Աստված չի սիրում քեզ, և եթե Նա օգնելու լիներ, արդեն օգնած կլիներ: Դու կարող ես նաև հրաժարվել Աստծուն վստահելուց և մշակել փրկության քո ծրագիրը»: Սա ամուր կանգնելու, և ոչ թե հանձնվելու ժամանակ է:

Կյանքը միշտ չէ, որ հեշտ է: Լինելու են օրեր և ժամանակներ, երբ բախվելու ենք մարտահրավերների: Բայց եթե ապավինեք Տիրոջը, կտեսնեք, որ ունեք ուրախություն նույնիսկ փորձության օրերին: Մենք ձեռք ենք բերում աստվածային իմաստություն, գիտություն, ուժ, հոգևոր հասունություն, և մեր ներսում կերտվում է բնավորություն, երբ անցնում ենք քննությունների միջով:


Որպեսզի աճեք Աստծո մեջ և անեք այն, ինչ Նա կանչել է ձեզ անելու, ընտրե՛ք լինել հավատարիմ: Ժամանակի ընթացքում ձեր կյանքում երևան կգա Նրա բնավորությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon