
«Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք (անգլերենում՝ գեղեցկության զարդարանք) տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ՝ սուգի տեղ, գովության պատմուճան՝ հանգած սրտի տեղ…»: ԵՍԱՅԻ 61.3
Մեր կյանքում, երբ անցնում ենք վերականգնման գործընթացի միջով, Աստված տալիս է մեզ փառք (գեղեցկության զարդարանք) մոխրի փոխարեն: Բայց որպեսզի դա կատարվի, մենք պետք է պատրաստ լինենք տալու Նրան մոխիրները:
Գուցե դուք վիրավորվել եք անցյալում և այդ վիրավորանքի մոխիրը պահել եք ձեզ մոտ: Ժամանակ առ ժամանակ գուցե հանում եք այն և կրկին վշտանում: Ես հասկանում եմ ձեզ, որովհետև իմ կյանքում կար ժամանակ, երբ ես էլ նույնն էի անում:
Բայց ուզում եմ քաջալերել, որ հետևեք իմ օրինակին և բաց թողնեք այդ մոխիրները՝ թույլ տալով, որ Սուրբ Հոգու քամին փչի դրանք այնքան հեռու, որ այլևս հնարավոր չլինի գտնել: Սա նոր օր է: Այլևս ժամանակ չկա վշտանալու անցյալի մոխիրների համար: Ձեր ապագան տեղ չունի ձեր անցյալի համար:
Աստված ձեզ համար ունի նույն բարի ծրագիրը, որ ուներ այն պահին, երբ լույս աշխարհ եկաք: Նա երբեք չի փոխել Իր միտքը և երբեք էլ չի փոխի: Այն պահից, երբ թշնամին ցավեցրեց ձեզ, Աստված նախապատրաստեց ձեր վերականգնումը: Իմացե՛ք, որ դուք արժեքավոր եք, յուրօրինակ, սիրված և առանձնահատուկ Նրա աչքերում: Ժամանակն է առաջ ընթանալու: