
«Ես բերկրանք եմ զգում Քո կամքը կատարելուց, ո՛վ իմ Աստված, և Քո օրենքն իմ սրտում է» (ՍԱՂՄՈՍ 40.8):
Եթե ուզում ենք լսել Աստծո ձայնը և հնազանդվել Նրա կամքին, ուրեմն, մեր աղոթքն ամեն առավոտ պիտի լինի այսպիսին.
«Աստվա՛ծ, ուզում եմ ամբողջ կյանքում քայլել Քո կատարյալ կամքի մեջ: Ես չեմ ուզում Քո թույլատրելի կամքը, ես չեմ ուզում որևէ բան՝ առանց Քո հավանության և օրհնության: Եթե փորձեմ անել այն, ինչը չի համապատասխանում իմ կյանքի համար Քո լավագույն մտադրություններին, խնդրում եմ, թո՛ղ սրտումս տարակուսանք զգամ, հոգումս՝ արգելք, որպեսզի մնամ Քո ծրագրի մեջ:
Օգնի՛ր, որ հանձնվեմ Քեզ:
Օգնի՛ր, որ խստավիզ չլինեմ:
Օգնի՛ր, որ կամակոր չլինեմ:
Օգնի՛ր, որ խստասիրտ չլինեմ:
Աստվա՛ծ, ուզում եմ, որ Քո կամքը լիովին իրականանա իմ կյանքում: Ես ճաշակել եմ իմ կամքի պտուղը և գիտեմ, որ եթե ընտրեմ իմ ճանապարհը, ու դա այն չէ, ինչ Դու ես ցանկանում, ապա վատ հետևանքների կհանգեմ: Ես կամենում եմ հնազանդվել Քեզ, բայց խնդրում եմ, օգնի՛ր ինձ հստակ լսել, թե ինչ ես ասում, որ անեմ: Ամե՛ն»:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ամեն օր մի քանի անգամ Աստծուն շշուկով ասա՛. «Թո՛ղ Քո կամքը լինի»: