Բժշկության պարգևներ

Բժշկության պարգևներ

«…ուրիշին՝ բժշկության արտասովոր զորություններ՝ նույն Հոգով» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 12.9):

Բժշկության պարգևները գործում են հավատքի պարգևի հետ: Չնայած բոլոր հավատացյալներին քաջալերվում է աղոթել հիվանդների համար և տեսնել նրանց ապաքինումը (տե՛ս Մարկոս 16.17,18), Սուրբ Հոգին ոմանց տալիս է բժշկության արտասովոր պարգևներ:

Մեր համաժողովներին հաճախ աղոթում ենք մարդկանց համար և տեսնում բազմաթիվ հրաշալի բժշկություններ: Տարիների ընթացքում ստացել ենք հաստատված ֆիզիկական հրաշքների բազմաթիվ վկայություններ: Ես հավատքի աղոթքներ եմ անում մեր համաժողովների և հեռուստաեթերների ժամանակ ու հավատում, որ Աստված գործում է:

Երբ մարդը բժշկություն է ստանում հոգևոր պարգևի միջոցով, այդ բժշկությունը կարող է անմիջապես չերևալ: Բժշկությունը կարող է լինել մի գործընթաց, որը նման է դեղորայքային բուժմանը: Անհրաժեշտ է հավատքով ընդունել բժշկությունը և հավատալ, որ այն գործում է: Արդյունքները հաճախ ավելի ուշ են ի հայտ գալիս: Ես հաճախ քաջալերում եմ մարդկանց ասել. «Աստծո բժշկարար զորությունը հենց հիմա գործում է իմ մեջ»:

Մենք պետք է վստահենք Աստծուն մեր առողջության բնագավառում: Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն բժիշկների և դեղորայքի համար, երբ հարկ է լինում դիմել նրանց օգնությանը, բայց, Հիսուսն է մեր Բժիշկը (տե՛ս Եսայի 53.5):


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված քո բժիշկն է, իսկ Նրա Խոսքը՝ քո դեղորայքը: Խնդրի՛ր, որ Նա բժշկի քեզ ամեն առումով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon