Բորբոքենք մեկս մյուսին

Բորբոքենք մեկս մյուսին

«Եվ զգուշանանք իրար համար՝ դեպի սեր և բարի գործեր գրգռելով»: —Եբրայեցիների 10.24

Ես ունեմ երեք ընկեր, որոնց հետ երբեմն գնում եմ ճաշելու կամ սուրճ խմելու: Մենք հաճախ խոսում ենք այն բաների մասին, թե ինչ է Աստված դրել մեր սրտում ուրիշներին անելու համար, կամ խոսում ենք ստեղծագործական գաղափարների մասին, որոնք թարմ ուղիներ են բացում օրհնություն լինելու համար: Ես հավատում եմ, որ այսպիսի զրույցները շատ հաճելի են Աստծուն:

Քաջալերել ուրիշներին, որ եռանդուն լինեն բարի գործեր անելիս, նոր գաղափար չէ: Եբրայեցիների 10.24-ն ասում է, որ մենք պետք է զգուշանանք իրար համար՝ դեպի սեր և բարի գործեր բորբոքելով: Մենք պետք է իրականում ուսումնասիրենք և մտածենք այն մասին, թե ինչպես կարող ենք ուրիշներին բորբոքել՝ անելու բարի գործեր և հոգատար, օգտակար արարքներ:

Աստծուն ինքնուրույն հետևելը հզոր է, բայց ես հայտնաբերել եմ, որ այն շատ ավելի հաճելի է անել ընկերների հետ: Ես կցանկանայի քաջալերել քեզ գտնել համախոհ մարդկանց, ովքեր ուզում են հետևել Աստծուն: Ծրագրե՛ք հավաքվել միասին, որպեսզի փայլուն մտքեր առաջարկեք քրիստոնեական կյանքն ապրելու գործնական եղանակների մասին: Գտե՛ք ճանապահներ միասին Աստծուն ծառայելու և Նրա սերը վերապրելու համար:

Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, միացրո՛ւ ինձ ճիշտ ընկերների հետ, ովքեր կօգնեն ինձ ավելի շատ հետևելու Քեզ: Ես ուզում եմ քրիստոնեական կյանքն ապրել մյուսների հետ՝ միմյանց բորբոքելով ապրել Աստծո սիրո մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon