
«Բռնե՛ք մեզ համար աղվեսներին, այգիներն ավերող պզտիկ աղվեսներին…»: ԵՐԳ ԵՐԳՈՑ 2.15
Փոքրիկ հիասթափությունները կարող են հուսախաբություն առաջացնել, որն իր հերթին կարող է հանգեցնել զգալի վնաս պատճառող ավելի մեծ խնդիրների:
Բացի խորը հիասթափություններից, որոնք կարող են առաջանալ այն ժամանակ, երբ, օրինակ, չենք ստանում պաշտոնի բարձրացում կամ ձեռք չենք բերում մեր ուզած տունը, մենք կարող ենք նույնքան խռովվել փոքրիկ անախորժություններից: Օրինակ, ենթադրենք, դուք սպասում եք ինչ-որ մեկին, որպեսզի ճաշեք նրա հետ, և նա ուշանում է: Կամ, նպատակաուղղված մեկնում եք առևտրի կենտրոն՝ ինչ-որ բան զեղչով գնելու համար, սակայն այն արդեն սպառված է լինում:
Այսպիսի հուսախաբությունները չնչին բաներ են, բայց կարող են տխրություն պատճառել: Ահա, թե ինչու մենք պետք է իմանանք, թե ինչպես վարվենք դրանց հետ և մեծ նշանակություն չտանք դրանց: Այլապես, դրանք կարող են դուրս գալ վերահսկողությունից և «լուն ուղտ դարձնել»:
Մենք իմաստուն կլինենք, եթե զգուշանանք փոքրիկ աղվեսներից, որոնք գողանում են մեր խաղաղությունը:
Աստծո օգնությամբ կարող ենք անել այն, ինչ Պողոսն արեց Գործք առաքելոցում, երբ օձը դիպավ նրա ձեռքին. նա պարզապես թափ տվեց օձին (տե՛ս Գործք 28.1-5): Եթե մենք սովորենք արագ լուծել հիասթափությունների հարցը, դրանք չեն կուտակվի և չեն դառնա ավերածության սար: