Գիտակցե՛ք ձեր արդարությունը

Գիտակցե՛ք ձեր արդարությունը

«Որովհետև Աստված Նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 5.21

Հավատացյալները, որոնք ապրում են Աստծո հետ սերտ հաղորդակցության մեջ, չեն մտածելու, թե որքան սարսափելի են իրենք: Նրանք ունենալու են արդարության վրա հիմնված մտքեր, որոնք առաջանում են այն ճշմարտության շուրջ խորհելիս, թե ովքեր են իրենք «Քրիստոսում»:

Սակայն, մեծ թվով քրիստոնյաներ իրենց տկարությունների և ձախողումների պատճառով տանջվում են այնպիսի բացասական մտքերից, ինչպիսիք են՝ «որքա՞ն մեղավոր եմ ես», «որքա՞ն դժգոհ է Աստված ինձնից»: Որքա՞ն ժամանակ ենք վատնում, երբ ապրում ենք մեղքի զգացումով և դատապարտությամբ:

Քաջալերում եմ, որ մտածեք այն մասին, թե ինչպես եք դարձել Աստծո արդարությունը Քրիստոս Հիսուսում: Հիշե՛ք. մտքերը վերածվում են գործողությունների: Եթե ցանկանում եք վայելել այն կյանքը, որ Հիսուսն Իր մահով տվեց ձեզ, կարևոր է, որ ձեր մտածելակերպը համաձայնեցնեք Աստծո Խոսքին:

Ամեն անգամ, երբ բացասական, դատապարտող մտքեր եք ունենում, հիշեցրե՛ք ինքներդ ձեզ, որ Աստված սիրում է ձեզ, և որ դուք արդարացել եք Քրիստոսում:


Դուք մշտապես փոխվում եք դեպի լավը: Ամեն օր հոգևորապես աճում եք: Աստված ունի փառահեղ ծրագիր ձեր կյանքի համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon