Գիտակցել Աստծո սերը

Գիտակցել Աստծո սերը

«Եվ մենք ճանաչում ենք (հասկանում ենք, ընդունում, գիտակցում՝ զննելու և փորձառության միջոցով) և հավատում ենք (վստահում և ապավինում) այն սիրուն, որ Աստված տածում է մեր հանդեպ. Աստված սեր է, և ով որ մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում, և Աստված՝ նրանում»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.16, AMP

Հովհաննեսի առաջին թղթի 4.16-ում Աստվածաշունչը պատվիրում է մեզ «հասկանալ, ընդունել և գիտակցել» այն սերը, որ Աստված տածում է մեր հանդեպ: Աստծո հետ մտերիմ, անձնական փոխհարաբերություն ունենալու համար ամեն ժամանակ պետք է գիտակցել Նրա սերը և շարունակ ապշել այն փաստից, որ Նա ցույց է տալիս Իր սերը մեր հանդեպ նույնիսկ այն ժամանակ, երբ արժանի չենք դրան:

Սա անելու միջոցներից մեկը, որ ես կքաջալերեի, հիշատակի գիրք ունենալն է. գիրք, որտեղ գրում եք այն առանձնահատուկ բաները, որ Տերն անում է ձեզ համար: Երբ սկսեք ուսումնասիրել և այս կերպով նշել Աստծո բարությունը, կզարմանաք, թե որքան հաճախ է Աստծո սերը գործնականում (մեծ կամ փոքր չափով) դրսևորվում ձեր կյանքում:

Աստծո սերը կարող է փոխել ձեր կյանքը, եթե թույլ տաք: Այն ունի զորություն՝ բժշկելու ձեր հուզական վերքերը: Նրա սերը զորացնում է ձեզ՝ դիմակայելու դժվար ժամանակներում, և փափկեցնում է ձեր սիրտը՝ կարողություն տալով ավելի շատ սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ: Չկա ավելի լավ բան, քան այս մեծ սերը «գիտակցելը»:


Թերևս լավագույն բանը, որ կարող եք այսօր անել, Աստծո սերը զննելն է, ճանաչելը և այդ սիրով գոհությամբ ցնծալը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon