«Հեռացի՛ր չարից և գործի՛ր բարին. խնդրի՛ր խաղաղություն և նրա ետևից գնա»: —Սաղմոս 34.14
Ի՞նչն է ստիպում մեզ կորցնել խաղաղությունը: Շատ բաներ՝ ուշանալը, երթևեկության խցանումները, թափված սուրճը…: Այդ է պատճառը, որ այդքան կարևոր է ամեն օր «վարժվել» քայլել խաղաղության մեջ: Օրինակ՝ դու պիտի որոշես՝ երբ փակես բերանդ և հեշտությամբ չվիրավորվես: Ու պետք է ընդունես, որ երբեմն սխալ ես լինում:
Դու չես կարող պարզապես նստել ու երազել խաղաղության մասին, ցանկանալ, որ սատանան քեզ մենակ թողնի կամ մարդիկ անեն այն, ինչ դու ես ուզում: Աստվածաշունչն ասում է մեզ ակտիվորեն հետևել խաղաղության: Դու պիտի որոշում կայացնես, որ խաղաղություն փափագես:
Որպեսզի Աստծո Խոսքը պտուղ բերի մեր կյանքում, այն պետք է ցանվի այն մարդու խաղաղ սրտում, ով խաղաղություն է անում և գործում է խաղաղության համար: Բոլոր հավատացյալներն ունեն պատասխանատվություն պահպանելու խաղաղության հոգի, որպեսզի Աստված կարողանա Իր Խոսքը տարածել նրանց մեջ և նրանց միջոցով:
Դու ճեղքում ես փնտրում քո կյանքում, սակայն որքան էլ շատ ես փորձում, այն չի գալիս: Միգուցե պատճառն այն է, որ չես ապրում խաղաղության մեջ: Ուստի ես հորդորում եմ քեզ՝ փափագի՛ր խաղաղություն, փնտրի՛ր խաղաղություն և գնա՛ նրա ետևից քո ամբողջ կարողությամբ:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես չեմ կարող այլևս նստած մնալ՝ սպասելով, որ խաղաղությունն ինքնաբերաբար կգա: Ես ուզում եմ եռանդուն կերպով հետամուտ լինել նրան: Ցո՛ւյց տուր ինձ՝ ինչպես գնամ Քո խաղաղության ետևից: