
«Երկաթը երկաթով է սրվում, և մարդս սրում է իր ընկերի երեսը»: —Առակաց 27.17
Յուրաքանչյուր ոք սիրում է հաճոյախոսություններ, սակայն շատ քչերը գիտեն ինչպես վարվել կառուցողական քննադատության հետ: Ոչ ոք չի սիրում սխալ լինել, այդ պատճառով մարդկանց համար դժվար է ուրիշներին ասել այն, ինչ նրանք չեն ցանկանում լսել:
Բայց մենք պետք է շնորհակալ լինենք այլ մարդկանց մեջ եղած ազնվության համար: Մի անգամ մի մարդուց այսպիսի խոսքեր լսեցի. «Միայն երկու մարդ կասի ճշմարտությունը քո մասին. մեկը, ով բարկացած է քեզ վրա, և մյուսը, ով քեզ շատ է սիրում»: Աստված երկու տեսակի մարդկանց էլ օգտագործում է մեր կյանքում, սակայն Նա հատկապես օգտագործում է մեր ընկերների ու սիրելիների ազնվությունը:
Երբ որևէ մեկը կարողանում է սիրով ազնվորեն ցույց տալ, թե ինչպես կարող ես կատարելագործվել, արդյունքները շատ ավելի արժեքավոր են լինում, քան դատարկ, «ես»-ը շոյող հաճոյախոսությունները: Այսպիսի փոխհարաբերությունն է, որ Աստվածաշունչը նկարագրում է որպես «երկաթը երկաթով ծեծել»:
Ես հորդորում եմ քեզ երախտապարտ լինել այն մարդկանց համար, ովքեր ճշմարտությունն են ասում քո մասին, նույնիսկ եթե դա այն չէ, ինչ ցանկանում ես լսել:
Երբ լսում ես ճշմարտությունը, հատկապես այն, ինչից տեղյակ չես, դու կարող ես փոխվել: Ի վերջո՝ ազնվությունը քեզ ավելի լավ անձնավորություն կդարձնի:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, շնորհակալություն իմ կյանքում իսկապես ազնիվ մարդիկ դնելու համար: Նրանց ազնվությունը կարող է ինձ երբեմն անհարմարություն պատճառել, սակայն ես գիտեմ, որ երբ լսեմ նրանց, Դու կարող ես օգնել ինձ՝ դառնալու ավելի լավ անձնավորություն: