Գոհանալ չարչարանքի մեջ

«Գոհացե՛ք  (Աստծուց) ամեն բանի մեջ (անկախ հանգամանքներից, գոհացող եղեք և գոհություն տվեք), որովհետև սա է Աստծո կամքը ձեզ համար Քրիստոս Հիսուսում (ով այդ կամքը Հայտնողն ու Միջնորդն է)»: —Ա Թեսաղոնիկեցիների 5.18, AMP

Աստվածաշունչը քաջալերում է մեզ միշտ գոհացող լինել: Դա հեշտ է, երբ Աստված պատասխանում է աղոթքին ու ազատում մեզ մեր խնդիրներից: Սակայն երբ ինչ-որ բաներ այնպես չեն ընթանում, միշտ չէ, որ հեշտ է գոհանալ: Այսպիսով՝ ինչպե՞ս կարող ենք գոհացող լինել չարչարանքի մեջ:

Մենք ունենք երկու ընտրություն: Առաջինը Աստծուն փառաբանելն է՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում, այլ կերպ ասած՝ մեր դժվարությունների ու նեղությունների մեջ մենք կարող ենք ուրախանալ մեր հանդեպ Աստծո հաստատուն սիրով ու հավատարմությամբ և այն բաներով, որոնք սխալ չեն մեր կյանքում:

Երկրորդ ընտրությունը Նրան հարցնելն է. «Աստվա՛ծ, ի՞նչ կարող եմ սովորել սրանից: Ի՞նչ ես կամենում սրա միջոցով սովորեցնել ինձ, որպեսզի ես ավելի մոտ լինեմ Քեզ և ավելի լիաթոք ուրախանամ Քո բարությամբ»: Սրանք հեշտ հարցեր չեն, և պատասխաններն էլ հաճախ դժվար է լսել:

Երբեմն մենք կարողանում ենք հասկանալ մեր կյանքի կարևոր դասերը միայն այն ժամանակ, երբ անցնում ենք դժվար ժամանակների միջով: Գոհություն Աստծուն, որ դժվար ժամանակներն առաջնորդում են քեզ ավելի լավ բաների մեջ:

Չարչարանքի մեջ գոհացի՛ր Աստծուց և վստահի՛ր Նրան՝ առաջնորդելու քեզ ավելի մեծ և ավելի լավ բաների մեջ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես շնորհակալ եմ Քո սիրո և ներկայության համար: Ների՛ր ինձ, որ տրտնջում եմ, երբ ինչ-որ բան այն չէ, ու հիշեցրո՛ւ ինձ, թե որքան ճիշտ բաներ են կատարվում իմ կյանքում: Ես ուզում եմ միշտ ուրախանալ Քեզանով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon