Գոհության աղոթք

Գոհության աղոթք

«Ամեն բանի մեջ գոհացե՛ք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ համար Քրիստոս Հիսուսում»: Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ 5.18

Թեսաղոնիկեցիների առաջին թղթի 5.17-ում պատվիրելով անդադար աղոթել՝ Պողոս առաքյալը 18-րդ խոսքում հորդորում է մեզ գոհանալ Աստծուց ամեն ինչում՝ անկախ մեր հանգամանքներից, հաստատելով, որ դա Աստծո կամքն է մեզ համար:

Ինչպես աղոթքն է ապրելակերպ, որը մոտեցնում է մեզ Աստծուն, նույնպես էլ գոհությունն է: Գոհանալ Աստծուց՝ չի նշանակում օրը մեկ անգամ նստել ինչ-որ տեղ, մտածել այն բոլոր բարիքների մասին, որ Նա արել է մեզ համար, ու պարզապես ասել. «Շնորհակալությո՜ւն, Տե՛ր»: Դա նույնպես միայն այն չէ, ինչ անում ենք ճաշի ժամանակ: Դա դատարկ կրոն չէ, մի բան, որն անում ենք զուտ այն պատճառով՝ կարծելով, թե Աստված է պահանջում:

Ճշմարիտ գոհությունը շարունակ հոսում է սրտից և լի է առ Աստված երախտագիտությամբ ու գովաբանությամբ Նրա Ով լինելու, ինչպես նաև Նրա գործերի համար: Դա մի բան չէ, որն արվում է ինչ-որ պահանջ բավարարելու, բարեհաճություն շահելու, հաղթանակ տանելու կամ օրհնություն վաստակելու համար:

Հայր Աստված ցանկանում է, որ գոհությունը լինի սրտանց և մշտապես բխի մեզնից, քանի որ մենք շարունակ տեսնում և ընդունում ենք, թե որքան բարի է Աստված մեր հանդեպ: Եկե՛ք շնորհակալ լինենք և հայտնենք մեր շնորհակալությունը:


Մշտապես գոհացե՛ք՝ շարունակ ճանաչելով, դավանելով և մեծարելով Նրա անունը աղոթքով լեցուն փառաբանությամբ և երկրպագությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon