Գտնել զվարճալի պահեր

Գտնել զվարճալի պահեր

«Ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ, և ուրախ միտքը բժշկություն է բերում…»: —Առակաց 17.22, AMP (Աստվածաշնչի ընդլայնված թարգմանություն)

Ուզո՞ւմ ես զվարճալի պատմություն լսել: Այդպիսի պատմություններ ես շատ ունեմ, ու դրանք այն ամենի մասին են, ինչ տեղի է ունենում իմ սովորական, առօրյա կյանքում: Երբ այդ պատմությունները ստեղծվում էին, ես չէի ծիծաղում, բայց ուրախ եմ, որ հիմա կարող եմ ծիծաղել դրանց վրա:

Օրինակ՝ ես չէի կարծում, որ ծիծաղելի է, երբ չէի կարողանում մազերս իրենց տեղում պահել, բայց եթե տեսնեիք, թե ինչ էի ես անում, հաստատ կծիծաղեիք: Այդքան էլ զվարճալի չէր, երբ ես փորձում էի հագուստ պատրաստել, հատկապես այն մարդկանց համար, ովքեր պետք է կրեին այն: Ես այնքան էի ջղագրգռվում, երբ Դեյվը մթերային խանութի միջանցքով թղթյա սրբիչները նետում էր վրաս, սակայն հիմա ես հասկանում եմ, որ նա գիտեր ինչպես մի փոքր զվարճանալ անկախ այն բանից, թե ինչ էր անում: Ես ուրախ եմ, որ սովորել եմ նայել այդպիսի ժամանակներին ու դրանց մեջ հումոր տեսնել:

Ես գիտեմ, որ կյանքում ամեն բան չէ, որ հաճելի է, սակայն կարծում եմ, որ մենք բոլորս կարիք ունենք սովորելու ավելի շատ զվարճալի պահեր ունենալ մեր կյանքում: Եվ ես գրազ կգամ, որ եթե դու ժամանակ տրամադրեիր ամեն օր այդ ուղղությամբ մտածելու, ապա կարող էիր գտնել պահեր, որոնք քեզ ուրախություն կպատճառեին կամ որոնց վրա կարող էիր հիմա ծիծաղել:

Աստված ուզում է, որ իր զավակները զվարճալի պահեր ունենան: Աստվածաշունչն ասում է. «Ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ»: Ես կարծում եմ, որ բոլորս ամեն օր՝ օրվա մեջ բազում անգամներ, ծիծաղի առողջ չափաբաժնի կարիք ունենք: Ուրախության չափաբաժինը չափից շատ չի կարող լինել:

Ես քաջալերում եմ քեզ ամեն օր միտումնավոր կերպով փնտրել ինչ-որ բան ժպտալու կամ ծիծաղելու համար…և այնպես արա, որ մի ժպիտ կամ մի ծիծաղ կիսես որևէ մեկի հետ ու նրա օրը նույնպես լուսավոր դարձնես:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, Քո Խոսքն ասում է, որ ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ: Շնորհակալություն, որ օգնում ես՝ կյանքում գտնելու ուրախ ու զվարճալի պահեր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon