
«Դադարե՛ք և ճանաչե՛ք, որ Ես եմ Աստված. բարձր կլինեմ հեթանոսների մեջ. բարձր կլինեմ երկրի վրա»: ՍԱՂՄՈՍ 46.10
Շատերն այսօր մի բանից մյուսն են վազում: Նրանք ակտիվության մոլագար են: Մի ժամանակ ես էլ էի այդպիսին:
Երկար ժամանակ ես զգում էի, որ շարունակ պետք է ինչ-որ բան անեմ: Ես պետք է ներգրավված լինեի ինչ-որ բանի մեջ: Մտածում էի, որ չեմ կարող բաց թողնել որևէ բան, որովհետև չէի ցանկանում, որ ինչ-որ բան տեղի ունենար՝ առանց իմ գիտության: Ես չէի կարողանում հանդարտվել: Մշտապես ինչ-որ բան պետք է անեի: Ես մարդկային արարած էի, որը դադար չուներ:
Բարեբախտաբար, հայտնաբերեցի, որ եթե մենք հանդարտվենք և իրավիճակները մեր ձեռքը չվերցնենք, կտեսնենք Աստծո զարմանալի զորությունը, որ գործում է մեր կյանքում: Հաճախ մենք չափազանց լարվում ենք զուտ այն պատճառով, որ շարունակում ենք փորձել անել ինչ-որ բաներ, որոնք միայն Աստված կարող է անել: Աստված ցանկանում է առաջնորդել մեզ, բայց Նրա ուղղորդումը զգալու համար պետք է հանդարտվենք: Ամեն օր ժամանակ հատկացրեք լսելու: Մենք ունենք երկու ականջ և միայն մեկ բերան, ուստի Աստված հավանաբար նախատեսել է, որ ավելի շատ լսենք, քան խոսենք:
Մենք կարող ենք մեր ծրագրերն ու գաղափարները հնազանդեցնել Աստծուն (ճանաչել Նրան) և հետևել, որ ունենանք խաղաղություն, ինչպես նաև՝ աստվածային ծրագիր: